HERE AND BEYOND
DEG-ը Ամերիաբանկին տրամադրեց 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ` ՓՄՁ  վարկավորման նպատակով
Մամուլի կենտրոն

«Ամերիաբանկ» ՓԲԸ  և DEG-ը (Deutsche Investitions-und Entwicklungsgesellschaft mbH) մայիսի 12-ին Լոնդոնում ստորագրեցին 20 միլիոն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր` 6 տարի մարման ժամկետով: Վարկն ուղղվելու է Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը:

Պայմանագիրը ստորագրեցին Ամերիաբանկի Տնօրինության նախագահ, Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը, DEG Եվրոպայի և Ասիայի ֆինանսական կազմակերպությունների գծով տնօրեն Ռենա Թերֆրակտը և Եվրոպայի և Ասիայի ֆինանսական կազմակերպությունների գծով ավագ ներդրումային կառավարիչ Ջուլիան Լոքը:

Ամերիաբանկ-DEG համագործակցությունը սկսել է դեռևս 2009թ.-ից, երբ այս կազմակերպության և Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերության (FMO) հետ կնքվեց վարկային գծի պայմանագիր: Հետագայում համագործակցությունը վերածվեց ռազմավարական գործընկերության, երբ 2012թ. նոյեմբերին ստորագրվեց 20 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր: Այս համագործակցությունը համահունչ է Բանկի ռազմավարությանը, համաձայն որի փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը Բանկի վարկային քաղաքականության առաջնային ուղղություններից մեկն է:

Թարմացված է առ 13.05.2016 թ., 19:19
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: