HERE AND BEYOND
ՎԶԵԲ-ը Ամերիաբանկին շնորհել է «Տարվա գործարք` էներգաարդյունավետություն» մրցանակը
Մամուլի կենտրոն

Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) Ամերիաբանկին շնորհել է «Տարվա գործարք` էներգաարդյունավետություն» մրցանակը (“Deal of the Year – Energy Efficiency”)` 2015թ-ին Հայաստանում ջերմոցային ենթակառուցվածքի էներգաարդյունավետության բարելավման համար:

Ամերիաբանկն “Ալտերնատիվ էներգիա» ՍՊԸ-ի համար թողարկել է երկու ակրեդիտիվ, որը հաստատվել և ֆինանսավորվել է Կոմերցբանկի կողմից` ՎԶԵԲ-ի երաշխավորությամբ: Ընդ որում, Նիդերլանդների զարգացման բանկը (FMO) նույնպես մասնակից է եղել այս գործարքին` ծածկելով քաղաքական և վճարման ռիսկերի որոշակի մասը: Նախագծի ամբողջ արժեքը կազմել է 2,3 մլն ԱՄՆ դոլար, որից 1,91 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորումն իրականացվել է Ամերիաբանկի կողմից թողարկված ակրեդիտիվների միջոցով:

Ստացված ֆինանսավորման շնորհիվ «Ալտերնատիվ էներգիա» ընկերությունը Չեխիայից ձեռք է բերել էներգախնայող բարձրակարգ սարքավորումներ, որոնք հնարավորություն են ընձեռում մեկ տարվա ընթացքում տնտեսելու 390,000 ԱՄՆ դոլարի էներգիա սովորական սարքավորումներով աշխատող ջերմոցային ընկերությունների համեմատությամբ, ինչպես նաև կրճատելու բնական գազի օգտագործումը 1,950,000 մ³-ի չափով:

Արդիական բարձրակարգ սարքավորումների օգտագործման շնորհիվ ընկերությունը հնարավորություն է ստանում ձեռք բերել մրցակցային առավելություններ ինչպես տեղական, այնպես էլ արտաքին շուկաներում:

Ամերիաբանկը կարևորելով ջերմոցային տնտեսությունների դերը Հայաստանի գյուղատնտեսության զարգացման համար` ակտիվորեն հանդես է գալիս ջերմոցային տնտեսությունների ֆինանսավորմամբ, մասնավորապես` էներգաարդյունավետություն և բարձր արտադրողականություն ապահովող սարքավորումների ներկրման համար: Հայաստանում ջերմոցային տնտեսությունների նախագծերի ավելի քան 70%-ի ֆինանսավորումն իրականացվում է Ամերիաբանկի կողմից:

Էներգախնայող և նորագույն տեխնոլոգիական սարքավորումների օգտագործման շնորհիվ ջերմոցային տնտեսությունները հնարավորություն են ստանում ձեռք բերել մրցակցային առավելություններ, ողջ տարին ապահովել անխափան արտադրություն և նշանակալից ներդրում ունենալ Հայաստանի տնտեսության զարգացման մեջ: 

Թարմացված է առ 12.05.2016 թ., 19:52
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: