HERE AND BEYOND
ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀՐԱՎԵՐ (AD-03)
Մամուլի կենտրոն

ԱՄԵՐԻԱԲԱՆԿ ՓԲԸ-ն Կարգավորված Մալուխային Համակարգերի(ԿՄՀ)  կառուցող մասնագիտացված կազմակերպություններին հրավիրում է նախաորակավորման բանկի ԿՄՀ կառուցման (նախագծում, կառուցում, սերտիֆիկացում, նյութերի մատակարարում ) գործընթացներում ներգրավելու համար:

Հետաքրքրված մասնակիցներից պահանջվում է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը և նշված պահանջների փաստաթղթային հիմնավորումները`

  • Կապի բնագավառում շինարարության իրականացման ՀՀ Քաղաքաշինության Նախարարության լիցենզիայի առկայություն
  • Կանոնադրություն (պատճենը)
  • Պետ. Ռեգիստրի վկայական (պատճենը):
  • Ոչ պակաս, քան 500 ցանցային կետից բաղկացած ԿՄՀ կառուցման բարեհաջող իրականացված առնվազն 3 նմանատիպ նախագիծ վերջին 3 տարվա ընթացքում (անհրաժեշտ է ներկայացնել պայմանագրերի պատճեները), այդ թվում բանկային/ֆինանսական կազմակերպություններում
  • Առնվազն 50 մլն. ՀՀ դրամ համախառն շրջանառություն 2012-2015թթ. ընթացքում
  • Նախագծման աշխատանքներ կատարելու և ներդրողի կարգավիճակը հավաստող արտոնագիր` ԿՄՀ բաղադրիչ մասերի արտադրողի կողմից տրված
  • ԿՄՀ Ընկերության առնվազն 4 աշխատակցի առկայություն, որոնք ունեն միջազգային կարգի որակավորման սերտիֆիկատ ԿՄՀ մոնտաժման ոլորտում

Սույն հրավերով սահմանված պայմաններին բավարարող մասնակիցները կընդգրկվեն Ամերիաբանկ ՓԲԸ նախաորակավորված մասնակիցների ցանկում և սույն հրավերի հրապարակման պահից մեկ տարվա ընթացքում ուղղակիորեն կհրավիրվեն բանկի կողմից իրականացվող Կարգավորված մալուխային համակարգերի կառուցման և նյութերի մատակարարման շրջանակներում կազմակերպվող գնման գործընթացներին:

Նախաորակավորման փուլում կընդգրկվեն բոլոր այն մասնակիցները, որոնք կներկայացնեն սույն հրավերի շրջանակներում պահանջվող բոլոր փաստաթղթերը և կբավարարեն սահմանված գնահատման չափանիշներին:

Հայտերը կարող են ներկայացվել էլեկտրոնային տարբերակով` նշելով ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՀԱՅՏ թիվ AD-03  և մասնակից ընկերության անվանումը:
Հետաքրքրված մասնակիցները լրացուցիչ տեղեկատվություն կարող են ստանալ ստորև ներկայացված հեռախոսահամարներով, աշխատանքային օրերին ժամը 10:00-17:00:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2016 թ. մայիսի 12-ը, ժ. 15:00:

Հայտերը պետք է ներկայացվեն հետևյալ էլ. հասցեով. tenders@ameriabank.am

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ /+37410/ 56-11-11 հեռախոսահամարով՝

Հայկ Մեսրոպյանին (գնումների մասնագետ)

www.ameriabank.am

Թարմացված է առ 22.04.2016 թ., 11:48
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: