|
|
HERE AND BEYOND
|
|
|
Հայտարարություն պարտատոմսերի հրապարակային առաջարկի վերաբերյալ
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
2016 թվականի ապրիլի 22-ից մինչև 2016 թվականի հուլիսի 22-ը ներառյալ (երեք օրացուցային ամիս) հրապարակային առաջարկի միջոցով նախատեսվում է տեղաբաշխել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային ոչ փաստաթղթային պարտատոմսերը` հետևյալ պայմաններով.
ԴԱՍԸ
|
Անվանական արժեկտրոնային
|
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ
|
100 ԱՄՆ դոլար
|
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ
|
15,000,000 ԱՄՆ դոլար
|
ՔԱՆԱԿԸ
|
150,000 հատ
|
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ
|
27 ամիս
|
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ
|
6.75%
|
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
|
3 ամիս պարբերականությամբ |
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ
|
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ |
«ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ պարտատոմսերի ազդագիրը գրանցվել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2016թ. ապրիլի 14-ի Թիվ N 1/241Ա որոշմամբ: Պարտատոմսերի ազդագիրը հրապարակվել է «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ` www.ameriabank.am ինտերնետային կայքում: Ներդրողները պարտատոմսերի ազդագրի տպագիր տարբերակը կարող են ձեռք բերել «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ գլխամասային գրասենյակում (հասցե` ՀՀ, 0015 Երևան, Գրիգոր Լուսավորիչ 9):
Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և Տեղաբաշխողին պատշաճ կերպով առաքեն համապատասխան Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարական, որով հավաստում են պարտատոմսերի թողարկման պայմաններն ընդունելու իրենց պատրաստակամությունը և որով այդ պայմանները դառնում են ներդրողների համար պարտադիր:
Պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականի լրացումից և պատշաճ կերպով Տեղաբաշխողին առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան նույն աշխատանքային օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող անձը պետք է թողարկման նպատակով Տեղաբաշխողի կողմից «ԱՄԵՐԻԱԲԱՆԿ» ՓԲԸ-ում բացված հաշվեհամարին կատարի ձեռք բերվող պարտատոմսերի դիմաց վճարում:
Պարտատոմսերի գինը տեղաբաշխման ժամկետի ընթացքի յուրաքանչյուր աշխատանքային օրվա համար կհրապարակվի Ամերիաբանկի ինտերնետային կայքում:
ԹՈՂԱՐԿՈՂ/ՏԵՂԱԲԱՇԽՈՂ`
ՀՀ, ք. Երևան 0015,
Գրիգոր Լուսավորիչ փողոց 9
Հեռ.` (374 10) 56 11 11
Ֆաքս` (374 10) 51 31 33
Էլ. փոստ` a.mosikyan@ameriabank.am
Կայք-էջ` www.ameriabank.am
Թարմացված է առ 20.04.2016 թ., 18:07
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|