HERE AND BEYOND
«Ես և մայրիկս նույն տարիքում» մրցույթ
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը հայտարարում է «Ես և մայրիկս նույն տարիքում» մրցույթ /այսուհետ` Մրցույթ/ Բանկի` Facebook.com  սոցիալական կայքում գրանցված պաշտոնական էջում: Մրցույթի շրջանակներում Դուք կարող եք ներկայացնել միևնույն տարիքում արված Ձեր և Ձեր մայրիկի (կամ տատիկի) կամ Ձեր և Ձեր երեխայի լուսանկարները(ցանկալի է, որ լուսանկարներն արված լինեն նույն վայրում կամ նմանատիպ ֆոնային հատվածի ներքո)։

Մրցույթին պետք է ներկայացվեն երկու տարբեր լուսանկարներ. մեկում պետք է պատկերված լինեք Դուք, իսկ մյուսում` Ձեր մայրիկը, տատիկը կամ երեխան մոտավորապես նույն տարիքում, ինչ Դուք: Ընդ որում` Մրցույթի միևնույն մասնակցի կողմից ներկայացված երկու լուսանկարներն էլ պետք է համապատասխանեն Մրցույթի պայմաններին, հակառակ դեպքում` մասնակցի կողմից ներկայացված երկու լուսանկարն էլ չեն մասնակցի Մրցույթին:

Լուսանկարներին ներկայացվող պահանջները:

  • Մրցույթի մասնակիցների համար տարիքային սահմանափակման պահանջ ներկայացված չէ: Մրցույթի մասնակցությունն անվճար է:
  • Մրցույթին ուղարկվող լուսանկարների ընդհանուր ծավալը չպետք է գերազանցի 5 MB:
  • Մրցույթին կարող են ներկայացվել թե' մասնագիտական, թե' սիրողական լուսանկարներ:
  • Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է Մրցույթի պայմաններին բավարարող լուսանկարներն ուղարկել Facebook.com սոցիալական կայքում գրանցված Բանկի պաշտոնական էջին անձնական նամակով (PM):
  • Լուսանկարն ուղարկելիս անհրաժեշտ է նշել Մրցույթի մասնակցի անունը և ազգանունը` համաձայն անձնագրի (կամ անձը հաստատող փաստաթղթի), ինչպես նաև բջջային հեռախոսահամարը:

Մրցույթի պայմանները

  • Բոլոր լուսանկարներն անցնում են առաջնային ֆիլտրացիա, ընդ որում` առաջին փուլում ստուգվում է նյութերի համապատասխանությունը Մրցույթի պայմաններին:
  • Եթե ներկայացված լուսանկարները համապատասխանում են հայտարարված պայմաններին, ապա դրանք տեղադրվում են Facebook.com սոցիալական կայքում գրանցված Բանկի պաշտոնական էջում՝ շաբաթական թողարկումներով: Մրցույթի պայմաններին չհամապատասխանող, առաջնային ֆիլտրացիա չանցած, ինչպես նաև հայտարարված ժամկետների խախտմամբ ներկայացված լուսանկարները Մրցույթին չեն մասնակցի:
  • Մրցույթի արդյունքներով ընտրվում է 2 հաղթող: Ընդ որում, Facebook-ում իրական օգտատերերի կողմից առավելագույն LIKE հավաքած մասնակիցը դառնում է այդ 2 հաղթողներից մեկը, իսկ մյուս հաղթողն ընտրվում է Բանկի Մարքեթինգի և հասարակության հետ կապերի բաժնի աշխատակիցների քվեարկության արդյունքներով:
  • Մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն Բանկի ինտերնետային կայքում սույն պայմաններով նախատեսված լուսանկարներ ներկայացնելու և LIKE-եր հավաքելու համար սահմանված ժամկետի ավարտից մեկ աշխատանքային շաբաթ հետո։
  • Մրցույթին մասնակցելու նպատակով լուսանկարներ կարող են ներկայացվել ս.թ. մարտի 4-ից (ժամը՝ 00:01-ից) մինչև մարտի 31-ը (ժամը՝ 24:00-ը) ներառյալ: Մրցույթին մասնակցողի լուսանկարների LIKE-եր հավաքելու համար վերջնաժամկետ է սահմանվում ս.թ. ապրիլի 7-ը (ժամը՝ 24:00-ը):
  • Մրցույթին մասնակցելու համար պարտադիր նախապայման է հանդիսանում լուսանկարներն ուղարկելու պահի դրությամբ Մրցույթի մասնակցի կողմից Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջը հավանելը («like»):


Մրցանակներ

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցները կստանան նվեր՝ ընթրիք մայրիկի հետ (ընթրիքը նախատեսված է 2 անձի համար, ցանկության դեպքում կարող է փոխանցվել այլ անձի/անձանց կամ օգտագործվել այլ անձի հետ ընթրելու նպատակով):

Թարմացված է առ 15.03.2016 թ., 14:22
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: