HERE AND BEYOND
2015թ. «Տարվա լավագույն բանկն» Ամերիաբանկն է
Մամուլի կենտրոն

Դեկտեմբերի 2-ին Լոնդոնում կայացավ «Financial Times» հեղինակավոր կազմակերպության «The Banker» ամսագրի մրցանակաբաշխությունը, որի ընթացքում Հայաստանի 2015թ. «Տարվա լավագույն բանկ» ճանաչվեց Ամերիաբանկը:
«The Banker»-ի մրցանակաբաշխությունն աշխարհում հանդիսանում է բանկային գործունեության զարգացման ամենաբարձր գնահատականը, և այն անցկացվում է արդեն 16-րդ տարին անընդմեջ:
Ինչպես նշում են մրցույթի կազմակերպիչները, «Տարվա լավագույն բանկ» տիտղոսն Ամերիաբանկին շնորհվել է մի շարք չափանիշներով, դրանց թվում նաև բանկի կողմից առաջարկվող նորարարական «խելացի» լուծումներն են, որոնք էականորեն խնայում են հաճախորդի ժամանակը: Կարևորվել է նաև այն հանգամանքը, որ Ամերիաբանկը սերտորեն համագործակցում է այնպիսի միջազգային խոշոր կառույցների հետ, ինչպիսիք են Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկը, Նիդերլանդների զարգացման ֆինանսական ընկերությունը` վերջինիս հետ կնքելով փոխարկելի ստորադաս փոխառության պայմանագիր, որը ՀՀ բանկային համակարգի պատմության մեջ առաջին անգամ էր իրականացվում:
Ամերիաբանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը նշում է. «Ամերիաբանկն ամրապնդել է իր առաջատարի դիրքերը մի շարք առանցքային ֆինանսական ցուցանիշներով: Մեր հաջողության հիմնական բանալին Բանկի` հաճախորդին միտված քաղաքականությունն է. մատուցվող ծառայությունների որակ, արհեստավարժ անձնակազմ, շարունակական ինովացիաներ, բալանսավորված ռիսկերի կառավարում: Այս հատկանիշներով է, որ մենք վաստակել ենք մեր հաճախորդների վստահությունը: Առանձնահատուկ ուշադրության է արժանի նաև CR2 ընկերության հետ կնքած հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր համակարգի ներդրման պայմանագիրը: Ինչը նշանակում է, որ 2016թ.-ին հեռահար բանկային ծառայություններից օգտվելու համար լիովին նոր հնարավորություններ կստեղծվեն, դա էլ իր հերթին կնպաստի առհասարակ հեռահար բանկային սպասարկման մշակույթի զարգացմանը Հայաստանում»:

Մրցանակաբաշխության ժամանակ Ամերիաբանկին շնորհվեց հավաստագիր և մրցանակ` Բրենդեն Բրեքենի արձանիկի տեսքով, որը եղել է “The Banker” ամսագրի հիմնադիրն ու խմբագիրը, իսկ 1945-1958թթ.` “Financial Times”-ի նախագահը:

Թարմացված է առ 03.12.2015 թ., 16:49
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: