HERE AND BEYOND
Ամերիաբանկը ներկայանում է App.Store-ում նոր հնարավորություններով
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը App.Store-ում արդեն ներկայանում է նոր և առավել ընդլայնված հնարավորություններով: Ի դեպ` Ամերիաբանկը միակ հայկական բանկն է, որ ներկայացված է App.Store-ում, որով հանրությանը հնարավորություն է ընձեռվում հասանելի լինել Բանկի վերաբերյալ տեղեկատվությանը iPhone տեսակի հեռախոսի միջոցով:

Բեռնելով Ամերիաբանկի ծրագիրը App.Store-ում (Application)` այցելուն այսուհետ հնարավորություն ունի օգտվել Online banking-ի ծառայություններից, ինչպես նաև տեսնել առևտրի և սպասարկման այն բոլոր կետերի ցանկը և նրանց գտնվելու վայրը, որտեղ Ամերիաբանկի քարտատերերը կարող են օգտվել մինչև 50%-ի հասնող զեղչերից: 

App.Store-ում Ամերիաբանկի ներկայացվածությունը հնարավորություն է ընձեռում iPhone տեսակի հեռախոսի միջոցով ամենուր հասանելի լինել Բանկի վերաբերյալ տեղեկատվությանը` նորություններին, փոխարժեքներին, առաջարկվող ծառայությունների փաթեթին և տրամադրման պայմաններին, մասնաճյուղերի և բանկոմատների հասցեներին: Իսկ ինտերակտիվ քարտեզի միջոցով հնարավոր է դառնում արագ կողմնորոշվել անհրաժեշտ բանկոմատի կամ մասնաճյուղի հասցեի փնտրման հարցում:

Ամերիաբանկը գալիք տարում ևս շարունակելու է ընդլայնել իր հնարավորությունները App.Store-ում` ներկայանալով հանրությանն առաջադեմ տեխնոլոգիաներից օգտվելու նոր առաջարկություններով:

Թարմացված է առ 30.12.2011 թ., 10:20
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: