|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել ֆակտորինգային գործառնությունների ծավալը
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկը շարունակում է ակտիվորեն հանդես գալ ֆակտորինգային գործառնությունների շուկայում: Ընթացիկ տարվա 11 ամսվա արդյունքներով ֆակտորինգային գործառնությունների ծավալը կազմել է 1.4 մլրդ դրամ` գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը ավելի քան 65 %-ով:
Մեկ տարուց ավել է, ինչ Ամերիաբանկը ստանդարտ ֆակտորինգային ֆինանսավորմանը զուգահեռ հաճախորդներին առաջարկել է դասական ֆակտորինգ, համաձայն որի Բանկը ձեռք բերելով իր կողմից հրապարակած ցանկում ընդգրկված ընկերությունների հանդեպ մատակարարների ունեցած դրամական պահանջները` վճարում է մատակարարված ապրանքի/ծառայության զեղչված արժեքը:
Ընթացիկ տարվա 11 ամսվա արդյունքներով դասական ֆակտորինգային գործարքների ծավալը կազմել է ավելի քան 400 մլն ՀՀ դրամ, որը Բանկի ֆակտորինգի ընդհանուր պորտֆելի 29%-ն է:
Առանց ռեգրեսի ֆակտորինգային գործառնությունների ծավալը 30.11.11թ. դրությամբ 200 մլն ՀՀ դրամ է, որը կազմում է ընդհանուր ֆակտորինգի պորտֆելի ավելի քան 14 %-ը:
Ըստ նախնական հաշվարկների Ամերիաբանկի ֆակտորինգային գործառնությունների ծավալը 2011թ. արդյունքներով կգերազանցի 2010թ. ցուցանիշն ավելի քան 80 %-ով` և կկազմի շուրջ 2,0 մլրդ ՀՀ դրամ:
Ամերիաբանկը 2012թ. ևս շարունակելու է ակտիվ գործունեությունը ֆակտորինգային գործառնությունների մասով` ընդլայնելով հաճախորդներին առաջարկվող ֆակտորինգի տեսականին և զարգացնելով միջազգային ֆակտորինգային գործարքները. միաժամանակ համալրվելու է ֆինանսավորվող ոլորտների ցանկը:
Թարմացված է առ 28.12.2011 թ., 18:02
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|