HERE AND BEYOND
“Ամերիա” խումբը կոչ է անում միասնաբար օգնել կյանքի համար պայքարող մեր մանուկներին
Մամուլի կենտրոն

 

«Ամերիա» ընկերությունների խումբը 2011թ. դեկտեմբերի 23-ինժամը 18:30 «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում կազմակերպում է ամանորյա բարեգործական միջոցառում` աճուրդ, որը նպատակ ունի աջակցել քաղցկեղային և հեմատոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաներին:

«Ամերիա» ընկերությունում արդեն ավանդույթ է դարձել Ամանորի շեմին նման աճուրդի կազմակերպումը: Այս անգամ աճուրդին կներկայացվեն հայ անվանի մի շարք անձանց կողմից ստեղծված նկարները: Նրանց շարքում են Լևոն ԻգիթյանըԱրա ԵրնջակյանըՆարեկ ՍարգսյանըՄիքայել ՊողոսյանըԵրվանդ ԵրզնկյանըԱզատ ԳասպարյանըԼևոն Մալխասյանը,Վարդան ՊետրոսյանըԿարեն ՋանիբեկյանըՅակոբ Զարգարյանը, Հայկ ԴեմոյանըՇուշան ՊետրոսյանըԳեղամ ԳրիգորյանըԱնդրենԱրամոնՆունե ԵսայանըՎիգեն ՍտեփանյանըԱրմեն ԽանդիկյանըԵրվանդ ՄանարյանըՀովհաննես ՉեքիջյանըԱրա ԳևորգյանըԷդուարդ Թոփչյանը և այլոք: Նկարչական աշխատանքների կազմակերպման հարցում իր մեծ աջակցությունն է ցուցաբերել Գեղագիտության Ազգային Կենտրոնը: Իսկ միջոցառման կազմակերպմանն աջակցել է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցը:
Աճուրդին ներկայացվելու են նաև հայ անվանի նկարիչների ստեղծագործություններ: 

Աճուրդից ստացված ողջ հասույթը կփոխանցվի 17 երեխայի, որոնք այս պահին գտնվում են բուժման մեջ և դրամական օգնության խիստ կարիք են զգում:
Կոչ ենք անում Հայաստանի բոլոր կառույցներին, անհատ անձանց` միանալ «Ամերիա» խմբի նախաձեռնությանը, մասնակցել բարեգործական ցուցհանդես-աճուրդին կամ հանդես գալ առանձին հանգանակությամբ: Այս նախաձեռնությունը հնարավորություն կընձեռի օգնել քաղցկեղային և հեմատոլոգիական հիվանդություններ ունեցող երեխաներին, ովքեր այս պահին ունեն դրա խիստ կարիքը, ովքեր գոյության ամենօրյա պայքար են մղում, պայքար, որի ելքը կախված է մեր բոլորի ֆինանսական ու բարոյական աջակցությունից:
Միասնաբար օգնե'նք կյանքի համար պայքարող մեր մանուկներին:

Թարմացված է առ 22.12.2011 թ., 15:44
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: