HERE AND BEYOND
VISA GIFT քարտ` Ամերիաբանկը շարունակում է համալրել ֆիզիկական անձանց ծառայությունների փաթեթը
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը շարունակում է համալրել ֆիզիկական անձանց ծառայությունների փաթեթը նոր առաջարկներով: Բանկի հերթական առաջարկը VISA GIFT քարտն է: Ամանորի շեմին այն կարող է լավագույն նվեր դառնալ ամենատարբեր նախասիրությունների տեր անձանց համար: Ամերիաբանկի Նվեր քարտն ունի նրբաճաշակ ու յուրօրինակ դիզայն և օրիգինալ փաթեթավորում, ինչն առավել գրավիչ ու հետաքրքիր է դարձնում այն: 

Քարտը տրամադրվում է ընդամենը մի քանի րոպեի ընթացքում: Նվեր քարտի նվազագույն սահմանաչափը կազմում է 30000 ՀՀ դրամ կամ 100 ԱՄՆ դոլար

VISA GIFT քարտատերը կարող է օգտվել միջազգային VISA ELECTRON քարտի բոլոր առավելություններից, գնումներ իրականացնել աշխարհի ցանկացած կետում, ուր սպասարկվում են VISA ELECTRON քարտեր, ինչպես նաև կատարել on-line վճարումներ

Ամերիաբանկի GIFT քարտը կապահովի նաև նոր հնարավորություններ քարտատիրոջ համար: VISA GIFT քարտատերը հնարավորություն կստանա օգտվել մինչև 50% զեղչերից Երևան քաղաքի առևտրի և սպասարկման ավելի քան 250 լավագույն կետերում

Թարմացված է առ 19.12.2011 թ., 12:04
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: