HERE AND BEYOND
Նոր ավանդային ակցիա Ամերիաբանկի կողմից` նորովի մոտեցում հաճախորդի խնդիրներին
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը շարունակում է համալրել ֆիզիկական անձանց ծառայությունների փաթեթը ֆինանսական շուկայի համար նոր առաջարկություններով` յուրաքանչյուր անգամ կյանքի կոչելով ֆիզիկական անձանց ուղղված կարգախոսը` «Ավելին իրագործելու ազատություն»: 

Բանկն այս անգամ հանրությանն առաջարկում է ավանդային նոր ակցիա` «Քո ավանդը», որը գործելու է մինչև 2012թ. մարտի 31-ը: Հիմք ընդունելով այն հանգամանքը, որ շատ հաճախ ավանդատուն ունենում է ֆինանսական դժվարություններ ավանդի գործողության ընթացքում, Ամերիաբանկը մշակել է հատուկ պայմաններով ավանդ, որն ավանդատուին հնարավորություն է ընձեռում մեկ տարվա ընթացքում 5 կարևոր տոն օրերին զերծ մնալ ֆինանսական խնդիրներից` շնորհիվ ներդրված ավանդից գումարների օգտագործման: 

Ակցիայի շրջանակներում ավանդատուն հնարավորություն է ստանում Ամանորի, Մարտի 8-ի, Գիտելիքի տոնի, Հայաստանի հանրապետության անկախության օրվա և իր ծննդյան տոնի կապակցությամբ օգտագործել ավանդի մի մասը դեռևս տոնական օրվանից 5օր առաջ: Եվ դեռ ավելին` եթե յուրաքանչյուր անգամ ավանդի գումարից օգտվելիս մեկ ամսվա ընթացքում ավանդատուն վերադարձնում է օգտագործած գումարը, ապա ստանում է նաև օգտագործված գումարի դիմաց հաշվարկված տոկոսագումարը: Բացի այդ, նոր ավանդն ունի նաև այլ առավելություն` ավանդի գումարի ավելացման հնարավորություն:

Այս ավանդային ակցիան լինելով ճկուն` ներդրված գումարն ավելացնելու և օգտագործելու հնարավորություններով, առանձնանում է նաև բարձր տոկոսադրույքով:

Նշենք, որ Ամերիաբանկն առաջարկում է ֆիզիկական անձանց ավանդների բազմաբնույթ տեսականի` ամենալայն հնարավորություններով, ինչը կարող է բավարարել նույնիսկ ամենապահանջկոտ հաճախորդի պահանջները: Հատկանշական է, որ միայն ընթացիկ տարվա 11 ամսվա ընթացքում ֆիզիկական անձանցից ներգրաված ավանդներն աճել են ավելի քան 34%-ով և 30.11.11թ. դրությամբ կազմել շուրջ 35 մլրդ դրամ:

Թարմացված է առ 13.12.2011 թ., 15:12
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: