|
|
HERE AND BEYOND
|
|
|
ԱԶԲ կողմից Ամերիաբանկին տրամադրված խոշոր վարկը կնպաստի ՓՄՁ-ների գործունեության զարգացմանը Հայաստանում
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) և “Ամերիաբանկ” ՓԲԸ-ն ստորագրեցին պայմանագիր` 20 մլն ԱՄՆ դոլարի չափով Ամերիաբանկին վարկ տրամադրելու մասին: Վարկը, որը տրամադրվում է 5տարի մարման ժամկետով, ուղղվելու է Հայաստանի Հանրապետությունում փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը, որոնք կազմում են երկրի ձեռնարկատիրական գործունեության գրեթե 98%-ը և ապահովում են երկրի համախառն ներքին արդյունքի ու զբաղվածության 40%-ը: Վարկային նոր միջոցները մեծապես կխթանեն հանրապետությունում ձեռնարկատիրական գործունեության ընդլայնումն ու զարգացումը և կնպաստեն երկրի տնտեսական աճին, նոր աշխատատեղերի ստեղծմանն ու աղքատության մակարդակի նվազմանը:
«Հայաստանյան ՓՄՁ-ների խթանման, ինչպես նաև երկրի ֆինանսական հատվածի աջակցման նպատակով վարկի տրամադրումը ԱԶԲ-ի առաջին և ամենածավալուն նախաձեռնությունն է: Օգնելով փոքր ձեռնարկություններին ստանալ ֆինանսական միջոցներ` մենք նաև նպաստում ենք տեղական շուկայում ՓՄՁ-ների և խոշոր ձեռնարկությունների միջև հավասար բիզնես պայմանների ստեղծմանը, որն էլ կնպաստի Հայաստանի մրցունակության բարձրացմանը միջազգային ասպարեզում» – ասել է Հայաստանում ԱԶԲ-ի ներկայացուցիչ Դեյվիդ Դոուլը: Նա նշել է նաև, որ փոքր ձեռնարկությունների աճը կստեղծի նոր աշխատատեղեր ու կխթանի տնտեսության աճը, ինչպես նաև կաջակցի երկրում տնտեսության ու ձեռնարկատիրության բազմազանության ապահովմանը:
Ամերիաբանկի Կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը նշեց. «Փոքր և միջին ձեռնարկություններին աջակցելը Ամերիաբանկի վարկային քաղաքականության առաջնահերթ ուղղություններից է: Հիմք ընդունելով ՓՄՁ-ների կողմից վարկերի նկատմամբ մեծ պահանջարկը` Ամերիաբանկը դեռևս 2009թ. երկրորդ կիսամյակից ակտիվորեն ֆինանսավորում է այդ ոլորտը: ԱԶԲ-ից ներգրավված միջոցները զարգացման նոր հնարավորություններ կստեղծեն ՓՄՁ-ների համար, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանն ու զբաղվածության մակարդակի բարձրացմանը»: Նա նշեց նաև, որ Ամերիաբանկը միջազգային կառույցների հետ կնքել է ֆինանսական միջոցների ներգրավման պայմանագրեր գրեթե 150 մլն ԱՄՆ դոլարի չափով, որի զգալի մասն ուղղվել է ՓՄՁ-ների ֆինանսավորմանը, Ամերիաբանկն ունի ՀՀ բանկային համակարգում ամենամեծ վարկային պորտֆելը կորպորատիվ հաճախորդների գծով, որը կազմում է ավելի քան 300 մլն ԱՄՆ դոլար:
Այս նոր վարկային ծրագրի շրջանակներում Ամերիաբանկը բիզնես վարկեր կտրամադրի ոչ միայն Երևան քաղաքի, այլև Հայաստանի մարզերի փոքր և միջին ձեռնարկություններին:
ԱԶԲ կողմից Բանկին կտրամադրվի նաև փորձագիտական աջակցություն` ՓՄՁ-ներին առավել ընդլայնված ծառայություններ մատուցելու նպատակով, ինչը կմեծացնի Բանկի կողմից ՓՄՁ վարկավորման ծավալները:
***
“Ամերիաբանկ” ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Ամերիաբանկը ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե’ք www.ameriabank.am
Ասիական Զարգացման Բանկ
ԱԶԲ-ը հիմնվել է Մանիլայում, որի առաքելությունն է աղքատության կրճատումը` խթանելով տնտեսական աճը, կայուն շրջակա միջավայրը և տարածաշրջանային ամբողջականությունը Ասիայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում: Այն հիմնադրվել է 1966 թ.-ին և ունի 67 անդամ երկրներ, 48-ը` տարածաշրջանից:
Թարմացված է առ 07.12.2011 թ., 11:08
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|