HERE AND BEYOND
Հայաստանի ֆինանսական շուկայում նախադեպը չունեցող հիփոթեքային վարկեր` Ամերիաբանկի կողմից
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկն առաջարկում է ՀՀ ֆինանսական շուկայում նախադեպը չունեցող հիփոթեքային վարկեր: Բանկն արդեն իսկ ուներ ճկուն պայմաններով հիփոթեքային վարկերի շատ ընդարձակ տեսականի` բնակարանի, բնակելի տան, առևտրային (կոմերցիոն) անշարժ գույքի, հողատարածքի ձեռք բերման, վերանորոգման (վերակառուցման) և այս շարքը համալրեց լիովին նոր տեսակներով:

Բանկը, մասնավորապես առաջարկում է նոր հիփոթեքային վարկերի հետևյալ տեսակները.

1. Ավանդով ապահովված հիփոթեքային վարկ, որը վարկառուի համար ապահովում է վստահություն. եթե նա ապագայում ունենա ֆինանսական դժվարություններ, ապա վարկի մարումները կարող են կատարվել ավանդային միջոցներից: Այս վարկի դեպքում անշարժ գույքի ձեռք բերման համար կանխավճարի գումարը հաճախորդի կողմից ներդրվում է Ամերիաբանկում որպես ավանդ և ձևակերպվում է որպես դրամական միջոցների գրավ, կամ Ամերիաբանկում գործող ավանդն է ձևակերպվում որպես գրավ, ընդ որում, ընդունվում է նաև երրորդ անձի կողմից ներդրված ավանդը: Վարկի մնացած մասի համար գրավ է հանդիսանում ձեռք բերվող անշարժ գույքը: Երբ վարկի մարումները հասնեն այն աստիճանին, երբ մնա մարելու միայն անշարժ գույքի գրավով ապահովված մասը, ապա ավանդատուն կարող է ազատ տնօրինել ավանդի գումարը:

2. Այլ անշարժ գույքի գրավով ապահովված վարկ: Այս վարկատեսակը նախատեսված է այն անձանց համար, ովքեր ցանկանում են անշարժ գույք ձեռք բերել արտերկրում կամ Հայաստանի այն մարզերում, որտեղ Ամերիաբանկը չունի մասնաճյուղ: Ընդ որում, չկա սահմանափակում ձեռք բերվող գույքի գտնվելու վայրի նկատմամբ: Այս դեպքում Բանկը գրավ է վերցնում ոչ թե ձեռք բերվող անշարժ գույքը, այլ Երևանում գտնվող անշարժ գույքը կամ այն մարզերում գտնվող անշարժ գույքը, որտեղ Բանկն ունի մասնաճյուղ:

3. Լրացուցիչ գրավով ապահովված հիփոթեքային վարկ, որը նախատեսված է այն անձանց համար, ովքեր չունեն բավարար չափով կուտակված կանխավճարային գումար` հիփոթեքային վարկ ստանալու համար, սակայն ունեն կայուն եկամուտ և լրացուցիչ անշարժ գույքի գրավ: Եվ այս վարկի համար սահմանված է ընդամենը 5% կանխավճար:
Ամերիաբանկը համալրելով հիփոթեքային վարկերի արդեն իսկ բազմաբնույթ տեսականին բոլորովին նոր առաջարկներով` կարող է բավարարել ամենապահանջկոտ հաճախորդի պահանջները հիփոթեքային վարկերի գծով:

Թարմացված է առ 18.11.2011 թ., 11:37
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: