HERE AND BEYOND
Նոր շունչ ֆինանսական շուկայում` Ամերիաբանկը ներկայանում է որպես ունիվերսալ բանկ
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը հիմք ընդունելով իր ռազմավարական նպատակները, սկսում է ակտիվ գործունեություն ծավալել ֆինանսական շուկայում, որպես ունիվերսալ բանկ` ընդլայնելով համագործակցությունը ֆիզիկական անձ հաճախորդների հետ:

Չնայած նրան, որ տարիներ շարունակ Ամերիաբանկը հանրությանը ներկայացել է որպես կորպորատիվ, ներդրումային բանկ, այնուհանդերձ, մշտապես պատշաճ ուշադրության է արժանացրել ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների մշակմանը, ճկուն սակագնային փաթեթի ձևավորմանը, սպասարկման մակարդակի շարունակական բարելավմանը: 

Բանկն ունի ֆիզիկական անձանց համար նախատեսված բազմաբնույթ ծառայությունների փաթեթ. ժամկետային ավանդների ընդարձակ տեսականի` ամենատարբեր պայմաններով, ներառյալ ոսկու կառուցվածքային ավանդը, ինչպես նաև խնայողական, մետաղական հաշիվներ, վճարային քարտերի լայն տեսականի, վարկային ծառայությունների բազմազան տեսականի` ներդրումային, հիփոթեքային, անշարժ գույքի վերանորոգման, տրանսպորտային միջոցների ձեռքբերման, անձնական և ընտանեկան կարիքների համար, վարկային գծեր և մի շարք այլ ծառայություններ, որոնք առանձնանում են պայմանների բազմազանությամբ և ճկուն սակագներով

Եվ չնայած նրան, որ մանրածախ բանկային ծառայությունները հիմնականում առաջարկվում էին կորպորատիվ հաճախորդների աշխատակիցներին, այնուհանդերձ, Ամերիաբանկը գրանցել է մանրածախ գործառնությունների գծով ցուցանիշների մեծ աճի տեմպեր: Ընդամենը մեկ տարվա ընթացքում /31.10.10-31.10.11/ շուրջ 40%-ով աճել է Բանկի ֆիզիկական անձ հաճախորդների թվաքանակը, իսկ վարկային հաշիվների քանակն աճել է 56%-ով, ավանդային հաշիվների քանակը` 68%-ով: Ֆիզիկական անձանց ժամկետային ավանդների պորտֆելը մեկ տարվա ընթացքում աճել է 56%-ով` և 31.10.11թ. դրությամբ կազմել շուրջ 35 մլրդ դրամ, իսկ վարկային պորտֆելն աճել է 31%-ով` կազմելով շուրջ 19 մլրդ դրամ: 

Արդեն իսկ հասարակությանը ներկայանալով որպես ունիվերսալ բանկ` Ամերիաբանկն ընդլայնելու է համագործակցության շրջանակները ֆիզիկական անձանց հետ: Բանկ ակտիվորեն համալրելու է ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների փաթեթը հայաստանյան ֆինանսական շուկայի համար նոր առաջարկներով: 

Արդեն մշակվել են հիփոթեքային վարկերի նոր, ՀՀ ֆինանսական շուկայում նախադեպը չունեցող տեսակներ, շուտով կառաջարկվի նաև Նվեր (Gift) քարտ:

Ամերիաբանկը շարունակելու է նոր առաջարկներով հանդես գալ նաև կորպորատիվ հաճախորդների համար, մասնավորապես, մոտ ժամանակներում հաճելի անակնկալ է սպասվում փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող կազմակերպություններին

Սա դեռ ամբողջ շարքը չէ այն առաջարկների, որ Ամերիաբանկը նախատեսել է թե' կորպորատիվ, և թե' ֆիզիկական անձ հաճախորդների համար, մոտ ապագայում սպասվում են նոր և հետաքրքիր առաջարկություններ:

Թարմացված է առ 21.11.2011 թ., 11:29
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: