HERE AND BEYOND
Ֆիլիպ Կոտլերը վարպետության դաս անցկացրեց Ամերիաբանկի աշխատակիցների համար
Մամուլի կենտրոն
Ամերիաբանկը հանդես է եկել Հայաստանում Ֆիլիպ Կոտլերի վարպետության դասերի կազմակերպման ֆինանսական աջակցությամբ: Կարևորելով մարքեթինգը որպես հեռանկարային ուղղություն` Ամերիաբանկի նման նախաձեռնությունը նպատակ ուներ մեծանուն պրոֆեսորի հետ կենդանի շփման միջոցով նպաստել հայ հասարակության մարքեթինգային գիտելիքների զարգացմանը:
Նոյեմբերի 15-ին Ֆիլիպ Կոտլերը վարպետության դաս /master class/ անցկացրեց Ամերիաբանկի աշխատակիցների համար: Նա ներկայացրեց մարքեթինգային գործունությանն առնչվող ժամանակակից մոտեցումները, հանգամանորեն ծանոթացրեց միջազգային ասպարեզում ընթացող զարգացումներին` շեշտը դնելով բանկային մարթեթինգի վրա, որին հաջորդեց շուրջ մեկ ժամ տևողությամբ հարց ու պատասխանը: Ամերիաբանկի աշխատակիցները հնարավություն ստացան անվանի պրոֆեսորից լսել իրենց հուզող հարցերի պատասխանը` հարստացնելով մարքեթինգային գիտելիքները նոր հմտություններով:
Թարմացված է առ 16.11.2011 թ., 17:41
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: