HERE AND BEYOND
Ամերիաբանկը ներկայացրեց բրոքերային գործառնությունների մեծ հնարավորությունները և իր կողմից առաջարկվող ֆյուչերսներն ու օպցիոնները
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկն ընթացիկ տարվա հոկտեմբերի 28-ին և նոյեմբերի 8-ին կազմակերպել էր սեմինար-շնորհանդես Բանկի գործարար հաճախորդների, ինչպես նաև պոտենցիալ հաճախորդների համար, որոնք ներկայացնում էին տնտեսության տարբեր ոլորտներ:
Սեմինար-շնորհանդեսի կազմակերպումը նպատակ ուներ գործարար հասարակությանը ներկայացնել Ամերիաբանկի կողմից առաջարկվող նոր ծառայությունները և ֆինանսական գործիքները` Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի խոշորագույն երկրների /Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Բելգիա և այլն/ ֆյուչերսներն ու օպցիոնները, ծանոթացնել Ամերիաբանկի կողմից առաջարկվող բրոքերային գործառնություններին, մասնավորապես ներդրումային ծառայություններին համշխարհային ֆոնդային և ապրանքահումքային շուկաներում, ինչպես նաև ներկայացնել Բանկի կողմից առաջարկվող առևտրային AMERIA GLOBAL TRADING համակարգի մեծ հնարավորությունները:


Սեմինար-շնորհանդեսի ժամանակ ներկայացվեցին Ամերիաբանկում բրոքերային հաշիվ ունենալու առավելությունները` նշելով, որ այն հաճախորդի համար ապահովում է հասանելիություն աշխարհի 19 երկրի 80 խոշորագույն ֆոնդային բորսաներին, ինչպիսիք են`NYSE, NASDAQ, AMEX, ARCA, CBOT և այլն` /ԱՄՆ/, Toronto Stock Exchange, Montreal Exchange /Կանադա/, LSE, LSE International Order Book /Միացյալ Թագավորություն/, Frankfurt Stock Exchange -FWB /Գերմանիա/, Vienna Stock Exchange -VSE /Ավստրիա/, Euronext Brussels Stocks, Nasdaq OMX Europe - NUROEN /Բելգիա/, uronext France - SBF /Ֆրանսիա/, Swiss Exchange - SWX /Շվեյցարիա/, Borsa Italiana /Իտալիա/, Bolsa de Madrid /Իսպանիա/, Tokyo Stock Exchange -TSE.JPN /Ճապոնիա/, Hong Kong Stock Exchange - SEHK /Չինաստան/, Australian Stock Exchange -ASX /Ավստրալիա/ և այլն:


Հանգամանորեն ներկայացվեցին “
AMERIA GLOBAL TRADING” առևտրային համակարգի լայն հնարավորությունները, մասնավորապես աշխարհի ավելի քան 80 առևտրային հարթակներում շուրջօրյա գործարքներ իրականացնելու հնարավորությունը: Նշվեց նաև, որ առևտրային համակարգը ներկայացնում է առևտրային գործիքների լայն ընտրանի (բաժնետոմսեր, դեպոզիտար ստացականներ, ֆյուչերսներ, օպցիոններ)` մարժինալ առքուվաճառքի իրականացման հնարավորությամբ, որը թույլ է տալիս իրականացնել ոչ բավարար ծածկույթով արժեթղթերի առքուվաճառքի գործարքներ, ինչպես նաև կատարել կարճ վաճառքի գործարքներ /Short գործարքներ/`արժեթղթերի բացակայությամբ, որը թույլ է տալիս գումար վաստակել ինչպես արժեթղթերի աճի, այնպես էլ անկման դեպքում:


Արտահանող կազմակերպություններին ներկայացվեցին այն մեխանիզմները և ֆինանսական գործիքները, որոնք թույլ են տալիս լավագույն ձևով կառավարել ապրանքների գնային տատանումների ռիսկերը միջազգային ապրանքահումքային բորսաների միջոցով:
Շնորհանդեսի ժամանակ ներկայացրեցին նաև Բանկի մասնագետների կողմից արված ֆինանսական շուկայի վերլուծության ընդհանուր մոտեցումները, որոնք տեղեկատվության առումով ունեն կարևոր նշանակություն հաճախորդների համար:
Երկու օր կազմակերպված սեմինար-շնորհանդեսը մեծ հետաքրքրություն առաջացրեց ներկաների շրջանում, ինչը թույլ է տալիս ակնկալել հետագա փոխշահավետ համագործակցություն:

Թարմացված է առ 10.11.2011 թ., 10:16
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: