HERE AND BEYOND
Ամերիաբանկն ընդլայնում է ֆիզիկական անձանց ծառայությունների տեսականին. նոր ավանդ` Խնայողական 
Մամուլի կենտրոն
Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել ֆիզիկական անձանց համար նախատեսված ծառայությունների փաթեթը: Բանկը հաճախորդներին առաջարկվող ավանդային ծառայությունների արդեն իսկ լայն տեսականին համալրել է նոր` խնայողական ավանդով: Այն հաճախորդին հնարավորություն կընձեռի ավանդի ողջ ժամկետի ընթացքում, առանց սահմանափակումների, տնօրինել ավանդի գումարը` նվազեցնել կամ ավելացնել այն:
Բանկը խնայողական ավանդի համար մշակել է ճկուն և մրցունակ սակագնային փաթեթ`առաջարկելով ավանդի ներդրման նվազագույն գումարի երկու սահմանաչափ:
Խնայողական ավանդի նվազագույն գումարը ՀՀ դրամով ավանդի դեպքում սահմանելով 200,000 ՀՀ դրամ, Բանկն առաջարկում է 5% տարեկան տոկոսադրույք: Իսկ ԱՄՆ դոլարով ավանդի համար սահմանելով 500 ԱՄՆ դոլար նվազագույն գումար և Եվրոյով ավանդի համար` 300 Եվրո, առաջարկում է տարեկան 2% տոկոսադրույք: Տոկոսագումարը հաշվարկվում է նվազագույն մնացորդի չափով մնացորդ ապահովելու դեպքում:
Խնայողական ավանդի ներդրման պահին նվազագույն գումարի II շեմը ենթադրում է առավել մեծ գումարներ` առավել բարձր տոկոսադրույքներով: Ավանդի նվազագույն գումարը ՀՀ դրամով ավանդի դեպքում սահմանելով նվազագույնը 1.0 մլն ՀՀ դրամ, Բանկն առաջարկում է 6% տարեկան տոկոսադրույք, իսկ ԱՄՆ դոլարով ավանդի համար սահմանելով 2,500 ԱՄՆ դոլար նվազագույն սահմանաչափ և Եվրոյով ավանդի համար` 1,500 Եվրո, Բանկն առաջարկում է տարեկան 3% տոկոսադրույք:
Նշենք նաև, որ Ամերիաբանկը խնայողական ավանդ ներդնող հաճախորդներին առաջարկում է Ինտերնետ-Բանկ ծառայությունը 50% զեղչված սակագնով:
Թարմացված է առ 01.11.2011 թ., 10:34
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: