|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկը Հայաստանում ներկայացնում է աննախադեպ գործարք Commerzbank-ի հետ
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկը շարունակում է ակտիվ համագործակցությունը օտարերկրյա կառույցների հետ` ֆինանսական միջոցների ներգրավման ուղղությամբ:
Առաջին անգամ հեղինակավոր Commerzbank-ը հայաստանյան բանկի համար` ի դեմս Ամերիաբանկի, հաստատեց խոշոր գումարի վարկ, առանց որևէ ապահովվածության /bilateral loan/: Commerzbank-ը կնքեց նման գործարք, հիմք ընդունելով Ամերիաբանկի` որպես հուսալի գործընկերոջ հեղինակությունը, ֆինանսական կայուն վիճակը, միջազգային ասպարեզում մեծ վստահություն ներշնչող գործունեությունը:
Ամերիաբանկի կողմից ներգրավվող վարկը հիմնականում կուղղվի փոքր և միջին բիզնեսի վարկավորմանը`ապահովելով հաճախորդների համար վարկավորման մրցունակ պայմաններ:
Հարկ ենք համարում առանձնահատուկ ընդգծել այն փաստը, որ առաջին անգամ է միջազգային բանկի կողմից վարկավորվում իր հետ փոխկապվածություն չունեցող հայաստանյան բանկ` առանց ապահովվածության, երաշխիքների և երաշխավորությունների:
Նշենք նաև, որ իր բնույթով աննախադեպ գործարք Commerzbank-ը Ամերիաբանկի հետ կնքում է երկրորդ անգամ: Ընթացիկ տարվա մայիս ամսին Commerzbank-ը Ամերիաբանկի համար հաստատել էր բանկային երաշխիք` ազգային արժույթով:
Թարմացված է առ 27.10.2011 թ., 11:57
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|