|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկի հերթական առաջարկը` ոսկու ստանդարտացված ձուլակտորների վաճառք
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել իր կողմից մատուցվող ծառայությունների տեսականին: Այս անգամ Ամերիաբանկն առաջարկում է 999.9 հարգի ոսկու ստանդարտացված ձուլակտորների վաճառք, որը նախատեսված է բոլոր հաճախորդների համար` և' հաշվետեր, և' ոչ հաշվետեր:
Ծառայությունը ենթադրում է տարբեր քաշերի ոսկու` 1ունցիա, 10գ, 20գ, 50գ, 100գ, 1000գ ստանդարտացված ձուլակտորների վաճառք իրավաբանական և ֆիզիկական անձանց: Ձուլակտորի հետ հաճախորդին տրամադրվում է նաև որակի սերտիֆիկատ:
Ամերիաբանկը ոսկու ստանդարտացված ձուլակտորների վաճառքի նպատակով կատարում է կանխիկ ոսկու գնանշում՝ ըստ ձուլակտորների քաշային մեծության, որը հրապարակվում է Բանկի ինտերնետային կայքի գլխավոր էջում www.ameriabank.am:
Նշենք, որ Ամերիաբանկը հաճախորդներին առաջարկում է նաև մետաղական հաշիվներ` անկանխիկ ոսկու հաշվառման և անկանխիկ ոսկով գործարքների կնքման համար, ինչպես նաև` ոսկու կառուցվածքային ավանդ:
Թարմացված է առ 21.10.2011 թ., 18:16
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|