HERE AND BEYOND
Հատուկ առաջարկ Ամերիաբանկի քարտապանների համար
Մամուլի կենտրոն
Ամերիաբանկը, “Ավստրիական ավիաուղիներ” և “BMI” հայաստանյան մասնաճյուղերը համատեղ նախաձեռնել են հաճելի անակնկալ Ամերիաբանկի քարտապան հաճախորդների համար: Սույն թվականի հոկտեմբերի 17-31-ը ներառյալ, Բանկի այն քարտապան հաճախորդները, ովքեր “Ավստրիական ավիաուղիներ” և “BMI” հայաստանյան մասնաճյուղերից ավիատոմսերի գնման ժամանակ վճարումը կիրականացնեն Ամերիաբանկի քարտերով (MasterCard Standard/VISA Classic, MasterCard Gold/VISA Gold, MasterCard Platinum/VISA Platinum), կստանան հատուկ զեղչ:
Ներկայացված ակցիան Ամերիաբանկի քարտապաններին հնարավորություն կընձեռի խնայել 40 եվրո դեպի Եվրոպա և 50 եվրո` ԱՄՆ, Կանադա, Ասիա և Ավստրալիա ճանապարհորդելիս:
Ամերիաբանկի քարտապանների համար նախատեսված հատուկ առաջարկը տարածվում է բոլոր ավիատոմսերի վրա, որոնց գնումը կիրականացվի նշված ժամանակահատվածում “Ավստրիական ավիաուղիներ” և “BMI” հայաստանյան մասնաճյուղերից` անկախ նրանից, թե երբ է նախատեսված ճանապարհորդությունը:
Նշենք, որ Ամերիաբանկի, “Ավստրիական ավիաուղիներ” և “BMI” հայաստանյան մասնաճյուղերի համատեղ նախաձեռնությամբ Ամերիաբանկի հաճախորդներն այսուհետ պարբերաբար կստանան հատուկ առաջարկներ:




***
“Ամերիաբանկ” ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահն է Ռուբեն Վարդանյանը, Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրենը` Արտակ Հանեսյանը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելե’ք www.ameriabank.am

“Ավստրիական ավիաուղիներ” և “BMI” ավիաընկերությունները հանդիսանալով „Lufthansa Group“ –ի ինչպես նաև „Star Alliance“ –ի անդամ՝ իրականացնում են շաբաթական 13 չվերթ Երևանից Վիեննայով և Լոնդոնով դեպի Եվրոպա, Ամերիկա, Աֆրիկա, մերձավոր ու հեռավոր արևելքի երկրներ: Մանրամասն տեղեկությունների համար այցելե’ք www.flybmi.com; www.austrian.com 
Թարմացված է առ 13.10.2011 թ., 10:48
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: