|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկը գլխավոր աջակիցն է Սփյուռքի համայնքների հավաք-համաժողովի
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկը հանդես է գալիս որպես գլխավոր աջակից Սփյուռքի համայնքների հավաք-համաժողովի, որն անցկացվում է Երևանում, սույն թվականի սեպտեմբերի 19-20-նն ընկած ժամանակահատվածում:
Ամերիաբանկը, կարևորելով Հայաստանի հետ Սփյուռքի համայնքների փոխհարաբերությունների ամրապնդումը, Հայրենիք-Սփյուռք գործակցության հեռանկարները, ողջ հայ ժողովրդի միասնականության և համազգային հիմնահարցերի նշանակությունը, ինչպես նաև նոր գործարար կապերի ձևավորումը, իր աջակցությունն է ցուցաբերել համաժողովի կազմակերպման աշխատանքներին:
Համաժողովին մասնակցում են 46 երկրներից ժամանած Սփյուռքի 151 կազմակերպությունների 550 ղեկավարներ և ներկայացուցիչներ: Ըստ համաժողովի ընթացակարգի` լիագումար նիստին և ՀՀ Նախագահի ընդունելությանը հաջորդում են թեմատիկ նիստերը, որոնք ընթանում են բուռն քննարկումներով:
Թարմացված է առ 20.09.2011 թ., 15:28
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|