Ամերիաբանկն իր հերթական մասնաճյուղը բացեց «Վանաձոր»/ք. Վանաձոր, Տիգրան Մեծի 65/ քաղաքում: Բանկը մասնաճյուղերի տեխնիկական բարձր հագեցվածությունը և սպասարկման որակը համարելով գլխավոր պայման մասնաճյուղերի գործունեության ծավալման համար` «Վանաձոր»մասնաճյուղում ևս ապահովել է բարձրակարգ, արդիական տեխնիկական միջոցներ: Կապը գլխամասային գրասենյակի հետ, ինչպես և մյուս մասնաճյուղերում, ապահովված է on-line ռեժիմով: Մասնաճյուղն իրականացնելու է գլխամասային գրասենյակի սպասարկման մակարդակին հավասար սպասարկում, մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները, այդ թվում նաև բարձրակարգ ծառայություն Պրեմիում հաճախորդներին:
Նորաբաց «Վանաձոր» մասնաճյուղն առաջարկում է զեղչեր մի շարք ծառայությունների գծով: Զեղչերով ծառայություններից կարող են օգտվել բոլոր այն իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք 2011թ. սեպտեմբերի 6-ից 30-ըներառյալ ընկած ժամանակահատվածում կդառնան «Վանաձոր» մասնաճյուղի հաճախորդ:
Մասնաճյուղն առաջարկում է զեղչերով հետևյալ ծառայությունները.
· ֆիզիկական անձանց տրամադրված Visa Classic կամ MasterCard Standart քարտի առաջին տարվա սպասարկումը` անվճարև առանց չնվազող մնացորդի,
· ոսկյա իրերի գրավադրմամբ ֆիզիկական անձանց տրամադրվող վարկերի տարեկան տոկոսադրույքը սահմանվում է 18%,
· ֆիզիկական անձանց ինտերնետ բանկ համակարգի անվճար տրամադրում մեկ տարի ժամկետով,
· իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում` կազմակերպության տնօրենին տրամդրվող Visa Gold կամ MasterCard Gold քարտի առաջին տարվա սպասարկումը` անվճար և առանց չնվազող մնացորդի,
· Բանկ-հաճախորդ համակարգի անվճար տրամադրում մեկ տարի ժամկետով,
· Business քարտի տրամադրում առաջին տարվա անվճար սպասարկմամբ,
· իրավաբանական անձանց աշխատակիցներին աշխատավարձային նախագծի ներքո տրամադրվող VISA Electron քարտերի տրամադրում` մեկ տարվա անվճար սպասարկմամբ: