|
|
HERE AND BEYOND
|
|
|
Վարկավորման նոր առաջարկ Ամերիաբանկի կողմից` փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեության համար
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկը հանդես է գալիս նոր առաջարկով փոքր և միջին ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող անձանց համար: Այն կապահովի վարկավորման բացառապես մրցունակ և շահավետ պայմաններ գործարարների համար:
Առաջարկվող վարկի սպասարկման առաջին երեք ամիսների ընթացքում վարկի դիմաց տոկոսներ չեն հաշվեգրվում, և զեղչված տոկոսագումարները հետագայում չեն ավելացվում: Իսկ վարկավորման 4-րդ ամսից սկսած, տոկոսագումարները հաշվարկվում են միայն վարկի մայր գումարի նվազող մնացորդի նկատմամբ: Արդյունքում` վարկառուն հնարավորություն է ստանում գումարներն ուղղել իր բիզնեսի զարգացմանն ու ընդլայնմանը:
Վարկավորման ներկայացված պայմանները նախատեսված են ծառայությունների մատուցման և սպասարկման, արտադրության, մանրամեծածախ և մանրածախ ոլորտներում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցների համար:
Վարկը կարող է տրամադրվել 1 մլն դրամից մինչև 100 մլն դրամի, կամ համարժեք արտարժույթի չափով:
Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրական վարկերը լավագույն հնարավորություններ են ստեղծում Հայաստանում ձեռնարկատիրական գործունեության զարգացման համար:
Ներկայացված ակցիան գործելու է մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը:
Թարմացված է առ 26.08.2011 թ., 18:38
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|