HERE AND BEYOND
Օնլայն փոխանցումների նոր հնարավորություն
Մամուլի կենտրոն
Հեռահար բանկային ծառայությունների համատեքստում Ամերիաբանկը ներդրել է քարտով օնլայն փոխանցումների նոր համակարգ: Այսուհետ քարտից քարտ և քարտից բանկային հաշիվ օնլայն փոխանցումներ հնարավոր է իրականացնել Ամերիաբանկի կայքի միջոցով ցանկացած բանկի MasterCard, Visa կամ ArCa վճարային քարտերից Ամերիաբանկի քարտային և բանկային հաշիվներին: Համակարգի յուրահատկությունն ու հարմարավետությունը կայանում է նրանում, որ փոխանցում իրականացնելու համար անհրաժեշտ է ունենալ ինտերնետ հասանելիություն և միայն մուտքագրել շահառուի հաշվի/քարտի համարը , ընդ որում, վիրտուալ քարտի գրանցման անհրաժեշտություն այլևս չկա: Գումարը ստացողի հաշվին ակտիվանում է անմիջապես:
Համակարգն ապահովված է անվտանգ միացումների (SSL) տեխնոլոգիայով, բացի այդ ինտերնետ միջավայրում վճարային քարտերով փոխանցումների անվտանգությունն ապահովվում է Master Card Secure Code և VISA Verified by Visa (VbV) տեխնոլոգիաներով:
Թարմացված է առ 18.09.2015 թ., 14:36
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: