HERE AND BEYOND
Ամերիաբանկն ամրապնդում է առաջատար դիրքերը ՀՀ բանկային համակարգում
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկի ընթացիկ տարվա կիսամյակային գործունեության արդյունքները վկայում են, որ Բանկը շարունակում է պահպանել առաջատար դիրքը ՀՀ բանկային համակարգում` ֆինանսական մի շարք կարևոր ցուցանիշներով, մասնավորապես, ակտիվներ, պարտավորություններ, հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններ, վարկային ներդրումներ:

Բանկի ակտիվները մեկ տարվա ընթացքում աճել են շուրջ 16%-ով և 2015թ. առաջին կիսամյակի արդյունքներով կազմել 398.8 մլրդ ՀՀ դրամ, իսկ պարտավորությունները կազմել են 353.5 մլրդ ՀՀ դրամ` ապահովելով 17%-ի աճ:
Բանկի վարկային ներդրումները մեկ տարվա ընթացքում աճել է 34%-ով և ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով կազմել 257 մլրդ դրամ, իսկ ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն աճել են 25%-ով և կազմել շուրջ 94 մլրդ ՀՀ դրամ:

Զուտ շահույթը կիսամյակային արդյունքներով կազմել է ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ` աճելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ 5%-ով, ընդ որում, Բանկի գործառնական զուտ եկամուտները հաշվետու ժամանակաշրջանում կազմել են 10.4 մլրդ ՀՀ դրամ` աճելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի նկատմամբ 23.8%-ով, այդ թվում կոմիսիոն և այլ վճարների տեսքով ստացված զուտ եկամուտների աճը կազմել է շուրջ 12%:

Նշենք, որ հաճախորդների համար սպասարկման առավել հարմարավետ պայմաններ ապահովելու նպատակով Ամերիաբանկը շարունակ ընդլայնում է հեռակառավարման համակարգերից` Ամերիա Օնլայն Բանկինգ, Ամերիա Մոբայլ Բանկինգ, Ամերիա Հեռախոսային Բանկինգ, “Ameria Global Trading” առևտրային համակարգ, Կանխիկի ստացման և մուտքագրման բանկոմատներ, օգտվելու հնարավորությունները: Մասնավորապես, մինչև սեպտեմբերի 30-ը բանկի ֆիզիկական անձ հաճախորդները կարող են անվճար միանալ Ամերիա Հեռախոսային Բանկինգ ծառայությանը: Կոմունալ վճարումների իրականացման համար Ամերիաբանկը մշակել է արագ և հարմարավետ լուծումներ հեռակառավարման տարբեր համակարգերի միջոցով: Կոմունալ վճարումները հնարավոր է կատարել Ամերիա Օնլայն Բանկինգ, Ամերիա Մոբայլ բանկինգ, Ամերիա Հեռախոսային բանկինգ համակարգերի միջոցով, ինչպես նաև Ամերիաբանկի բանկոմատների և պարբերական հանձնարարականների միջոցով: 

Թարմացված է առ 04.08.2015 թ., 18:33
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: