HERE AND BEYOND
Լուսանկարների մրցույթ «Բանկինգ անհավանական իրավիճակներում»
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը Հեռակառավարման բանկային համակարգերի արշավի շրջանակներում հայտարարում է մրցույթ «Բանկինգ անհավանական իրավիճակներում» խորագրով` կարևորելով յուրաքանչյուրիս կյանքում բանկային գործառնությունների, հատկապես հեռակառավարման բանկային համակարգերի դերն ու նշանակությունը:


Մրցույթին մասնակցության համար անհրաժեշտ է www.facebook.com սոցիալական կայքում գրանցված Բանկի պաշտոնական էջին անձնական նամակով ուղարկել մեկից հինգ հատ՝ մինչև 5MB ծավալ ունեցող լուսանկար, որոնք համապատասխանում են Մրցույթի պայմաններին: Լուսանկարը պետք է ներկայացնի ուղարկողի կողմից իրականացված ինչպես հեղինակի, այնպես էլ երրորդ անձի լուսանկար կամ պատկեր կամ որևէ իրավիճակ: Ընդ որում, կարելի է ներկայացնել թե' մասնագիտական, թե' սիրողական լուսանկար, որը լավագույնս կարտացոլի «բանկինգ անհավանական իրավիճակներում» գաղափարը։ Լուսանկարում պարտադիր պետք է առկա լինի բանկինգի իրականացման համար օգտագործվող սարք՝ բջջային կամ ֆիքսված հեռախոս, պլանշետ, շարժական կամ ֆիքսված համակարգիչ:


Մրցույթին կարող է մասնակցել 18 տարին լրացած ցանկացած անձ, ով ցանկանում է հանդես գալ հետաքրքիր, օրիգինալ ու ոչ ստանդարտ լուսանկարներով:


Մրցույթի արդյունքներով կընտրվեն լավագույն 20 լուսանկարները, որոնցից 10-ը կլինեն Facebook-ում Հայաստանի Հանրապետության տարածքից ինտերնետին միացած օգտատերերի շրջանում առավելագույն ձայն հավաքածները, ընդ որում մեկ Like-ը համարվում է մեկ ձայն, իսկ մնացած 10-ը կընտրվեն Բանկի բոլոր աշխատակիցների քվեարկության արդյունքներով: Այնուհետև համակցված քվեարկության արդյունքում լավագույն 20 լուսանկարներից երկու հաղթողները կընտրվեն Բանկի համապատասխան ղեկավարների կազմից և Բանկի աշխատակիցներից բաղկացած ստեղծագործական խմբի անմիջական քվեարկության արդյունքերով՝ առավելագույն ձայն հավաքելով:
Մրցույթը բաց է լուսանկարներ ներկայացնելու համար մինչև ս.թ. հուլիսի 2-ը (ժամը՝ 24:00-ն) ներառյալ: Մասնակիցները կարող են շարունակել Like-եր հավաքել մինչև ս.թ. հուլիսի 9-ը (ժամը՝ 24:00-ն):
Մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն Բանկի ինտերնետային կայքում (www.ameriabank.am) Մրցույթի պայմաններով նախատեսված լուսանկարներ ներկայացնելու և Like-եր հավաքելու համար սահմանված ժամկետի ավարտի պահից մեկ աշխատանքային շաբաթ հետո։


Մրցույթի երկու հաղթողները որպես մրցանակ կստանան GoPro Hero 4 Silver խցիկներ:

Հիշեցնենք, որ Ամերիաբանկն իր հաճախորդներին է ներկայացել մի շարք հեռակառավարման բանկային համակարգեր՝ ընձեռելով հնարավորություն իրականացնել բանկային գործառնություններ առանց Բանկ այցելելու: Այդ ծառայությունների թվում են՝ Ameria Online Banking համակարգը, Ameria Mobile Banking հավելվածը, Ameria Phone Banking ծառայությունը, Կանխիկի մուտքագրման սարքերը: Ծառայությունների ցանկը շարունակում է ընդլայնվել և շուտով հաճախորդներին կներկայացվեն նոր առաջարկներ:

Թարմացված է առ 23.07.2015 թ., 15:47
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: