HERE AND BEYOND
Այլընտրանքային սպասարկում` Ամերիաբանկում
Մամուլի կենտրոն

Ամերիաբանկը նոր հնարավորություն է ստեղծել հեռահար ծառայություններից օգտվողների համար: Մինչև սեպտեմբերի 30-ը բանկի ֆիզիկական անձ հաճախորդներն Ամերիա Հեռախոսային Բանկինգ ծառայությանը կարող են միանալ անվճար:


Ամերիա Հեռախոսային Բանկինգը հնարավորություն է տալիս առանց բանկ այցելելու կատարել մի շարք գործարքներ` զանագահարելով 561111 հեռախոսահամարով և համապատասխան հանձնարարական ներկայացնելով Ամերիաբանկի Կոնտակտային կենտրոնի աշխատակցին: Հեռախոսային Բանկինգի միջոցով հնարավոր է մասնավորապես իրականացնել ներբանկային փոխանցումներ սեփական հաշիվների միջև և այլ հաճախորդների հաշիվներին, արտարժույթի անկանխիկ փոխանակում, միջազգային փոխանցումներ, կոմունալ վճարումներ և այլ գործարքներ: Ծառայության միջոցով հնարավոր է նաև ստանալ ձայնային տեղեկատվություն բանկային հաշիվների ընթացիկ մնացորդների ու շրջանառության, վարկերի մնացորդների ու մարման ժամանակացույցի, ավանդների մնացորդների ու կուտակված տոկոսագումարների չափի վերաբերյալ:


Նշենք, որ կոմունալ վճարումների իրականացման համար Ամերիաբանկը մշակել է նոր` արագ և հարմարավետ լուծումներ հեռահար բանկինգի տարբեր համակարգերի միջոցով: Կոմունալ վճարումներն այսուհետ հնարավոր է կատարել Ամերիա Օնլայն Բանկինգ և Ամերիա Մոբայլ բանկինգ համակարգերի, հեռախոսակապի` Ամերիա Հեռախոսային բանկինգի, ինչպես նաև Ամերիաբանկի բանկոմատների և պարբերական հանձնարարականների միջոցով (լրացնելով կոմունալ վճարումների պարբերական գանձման հայտ` կոմունալ վճարումները յուրաքանչյուր ամիս ավտոմատ կերպով գանձվում են): 

Թարմացված է առ 21.07.2015 թ., 18:01
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: