|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկը հանդես է գալիս որպես ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի համահովանավոր
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի (ՎԶԵԲ) 24-րդ տարեկան ժողովը տեղի է ունենում Թբիլիսիում, ս. թ. մայիսի 14-15-ը, որին մասնակցում է 60 երկրի ավելի քան 2000 ներկայացուցիչ: Այս տարի ՎԶԵԲ-ի տարեկան ժողովն անցկացվում է տարածաշրջանի առաջատար հաստատությունների և համաշխարհային գործընկերների աջակցությամբ, որոնց շարքում են Վրաստանի բանկը (համաժողովի գլխավոր գործընկեր), Յունիկրեդիտը (համաժողովի ավագ գործընկեր), Ռայֆայզեն Բանկ Ինտերնեշնլը (համաժողովի ավագ գործընկեր), «Ակֆեն» ընկերությունը (հատուկ միջոցառումների գործընկեր) և Ամերիաբանկը (համաժողովի գործընկեր և միջոցառումը հովանավորող առաջին հայկական բանկը):
Ամերիաբանկի Կորպորատիվ գործառնությունների գծով տնօրեն Գագիկ Սահակյանը նշեց. «Ամերիաբանկը բարձր է գնահատում ՎԶԵԲ-ի հետ երկարամյա համագործակցությունը, որի արդյունքում ճկուն պայմաններով ֆինանսավորման հնարավորություն է ստեղծվել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող բազմաթիվ ընկերությունների, այդ թվում և ՓՄՁ-ների համար: Համագործակցության արդյունքում իրականացվել են երկրի տնտեսության զարգացման համար մի շարք կարևոր նախագծեր` ուղղված էներգետիկայի, հեռահաղորդակցության, առևտրի, արդյունաբերության, գյուղատնտեսության և այլ ոլորտների զարգացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը»:
ՎԶԵԲ-ի հետ համագործակցության առաջին օրվանից` 2010թ. սեպտեմբերի 30-ից սկսած, Ամերիաբանկն Առևտրի աջակցման ծրագրի ներքո (TFP) ընդհանուր առմամբ կնքել է առևտրի ֆինանսավորման շուրջ 75 մլն ԱՄՆ դոլարի գործարք:
Թարմացված է առ 15.05.2015 թ., 18:35
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|