HERE AND BEYOND
“Fitch” վարկանշային կազմակերպության կողմից Ամերիաբանկին տրվել է վարկանիշ
Մամուլի կենտրոն

Fitch” միջազգային վարկանշային հեղինակավոր կազմակերպությունն Ամերիաբանկին շնորհել է Արտարժույթով երկարաժամկետ պարտավորություններ թողարկողի «B պլյուս» վարկանիշ` բացասական հեռանկարով (Long-term Issuer Default Rating (IDR)), հաշվի առնելով տարածաշրջանի տնտեսական զարգացումները: Այսպիսով` առաջին անգամ հայկական ընկերությանը տրվում է իր երկրի վարկանշային մակարդակին հավասար վարկանիշ, որը համաշխարհային պրակտիկայում համարվում է յուրաքանչյուր ընկերության վարկանիշի գնահատման լավագույն ցուցանիշ: Նման վարկանիշի ստացումը կնպաստի միջազգային ասպարեզում Ամերիաբանկի ճանաչելիության և բանկի հանդեպ վստահության մակարդակի բարձրացմանը, Հայաստանում օտարերկրյա ներդրողների հետ գործընկերական հարաբերությունների ընդլայնմանը: 

Նշենք, որ ներկայումս Հայաստանում սակավաթիվ ընկերություններ ունեն միջազգային վարկանշային ընկերությունների կողմից ստացված վարկանիշ, իսկ մասնավորապես “Fitch” կազմակերպության վարկանիշ ունի միայն Ամերիաբանկը: Այն տրվել է` հաշվի առնելով մի շարք կարևոր ցուցանիշներ, մասնավորապես` բարձր մրցակցության պայմաններում ընկերության առաջատար դիրքը և մասնաբաժինը շուկայում, վարկային ներդրումների, հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների կայուն աճը, առևտրի ֆինանսավորման, ավանդների ցուցանիշները, վարկային պորտֆելի որակը, ակտիվների և կապիտալի շահութաբերության մակարդակը, ինչպես նաև մի շարք այլ ցուցանիշներ: 

Վարկանիշի ստացումը վկայում է Ամերիաբանկի բաց ու թափանցիկ գործունեության մասին:

Նշենք, որ “Fitch” վարկանշային կազմակերպությունն աշխարհի 3 խոշոր վարկանշային ընկերություններից մեկն է, որը վարկանիշ է շնորհում պետություններին, միջազգային կառույցներին և տարբեր ոլորտի ընկերություններին ողջ աշխարհում: ԱՊՀ երկրների շարքում “Fitch”-ը վարկանիշ է սահմանել 116 ֆինանսական կազմակերպությունների և մի շարք այլ ընկերությունների համար: 

Թարմացված է առ 13.05.2015 թ., 17:18
2020 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: