HERE AND BEYOND
Ամերիաբանկի ծառայությունները հասանելի են նաև Ameria Mobile Banking հավելվածով
Մամուլի կենտրոն
Ամերիաբանկը hեռահար բանկային ծառայություններից օգտվողների համար ներդրել է նոր` Ameria Mobile Banking հավելվածը, որը հնարավորություն է տալիս սմարթֆոնների և պլանշետների միջոցով օգտվել բանկային հիմնական ծառայություններից և շուրջօրյա կառավարել հաշիվները: Բջջային հավելվածի միջոցով թե' ֆիզիկական և թե' իրավաբանական անձինք կարող են իրականացնել փոխանցումներ, արտարժույթի փոխանակումներ, ուսման վարձերի, վարչական ակտերի, կոմունալ և այլ վճարումներ, ինչպես նաև դիտել ավանդների և վարկերի ընթացիկ կարգավիճակը, վարկերի մարումների գրաֆիկը, կատարված գործառնությունները: Նշենք, որ Ameria Mobile Banking հավելվածի միջոցով հնարավոր է սինխրոնացնել վարկի մարման գրաֆիկը մոբայլ օրացույցի հետ և հեռախոսով կամ պլանշետով ստանալ վարկի մարման օրերի պարբերական հիշեցումներ:
Ameria Mobile Banking հավելվածն ամբողջովին ինտեգրված է գործող Online Ameriabank համակարգին, որի օգտատերերը կարող են առանց լրացուցիչ գրանցման և վճարի, իրենց իսկ անունով և ծածկագրով մուտք գործել բջջային հավելված: Ameria Mobile Banking հավելվածից օգտվելու համար անհրաժեշտ է այն բեռնել համապատասխան օնլայն խանութից (App Store, Google Play Store) և ակտիվացնել հեռախոսում: Հավելվածն առայժմ հասանելի է IOS և Android օպերացիոն համակարգերով, նախատեսվում է այն հասանելի դարձնել նաև Windows օպերացիոն համակարգերի միջոցով:
Ամերիաբանկի կողմից այս հավելվածի գործարկումը հերթական քայլն է հեռահար բանկինգի զարգացման ուղղությամբ:


***
«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am: 
Թարմացված է առ 14.04.2015 թ., 16:00
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: