|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկ-ՍԱՍ համատեղ քարտ՝ երկու հնարավորություն մեկում
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկը և ՍԱՍ Գրուպը 2015թ. մարտի 30-ից թողարկում են համատեղ քարտ, որը հնարավորություն կտա ՍԱՍ սուպերմարկետների հաճախորդներին մեկ քարտով ունենալ միաժամանակ և' վարկային, և' կուտակային քարտ:
Ամերիաբանկ-ՍԱՍ քարտապանները կարող են օգտագործել hամատեղ քարտը ինչպես SAS սուպերմարկետներում, այնպես էլ NEXT, DEBENHAMS, ALDO և BALDI խանութներում` միաժամանակ կուտակելով միավորներ տվյալ խանութներում գնումներ կատարելիս: Քարտապանները կարող են օգտվել նաև Ամերիաբանկի տրամադրած վարկային գծից` մինչև 51 օր առանց տոկոսադրույքի վճարման արտոնյալ ժամանակահատվածով, ինչպես նաև տեղեկանալ վերոնշյալ խանութներում գործող զեղչերի մասին` դրանց համընդհանուր հայտարարումից մեկ օր առաջ:
Նշենք, որ արդեն իսկ SAS ClubCard քարտապաններն Ամերիաբանկի վարկային գիծը կարող են ստանալ պարզեցված ընթացակարգով:
Ամերիաբանկ-ՍԱՍ համատեղ քարտ ստանալ ցանկացողները կարող են hայտ ներկայացնել SAS սուպերմարկետում, NEXT, DEBENHAMS, ALDO և BALDI խանութներում, Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում և ցանկացած մասնաճյուղում, ինչպես նաև առցանց՝ www.ameriabank.am/sas կայքի միջոցով:
Թարմացված է առ 30.03.2015 թ., 19:44
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|