HERE AND BEYOND
IFC-ի տրամադրած 15 մլն դոլարի վարկն Ամերիաբանկին` ուղղվելու է վերականգնվող էներգետիկայի ծրագրերին Հայաստանում
Մամուլի կենտրոն
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն այսօր հայտարարեց, որ վարկ է տրամադրելու Ամերիաբանկին` Հայաստանում վերականգնվող էներգետիկայի փոքր ծավալի ծրագրերը ֆինանսավորելու նպատակով` խթանելու վերականգնվող էներգետիկայի կարողությունը երկրում և նպաստելու ջերմոցային գազի արտանետումների կրճատմանը:
 
IFC-ի կողմից Ամերիաբանկին տրամադրվող 15 միլիոն դոլարի հիմնական վարկը բանկին թույլ կտա տրամադրել երկարաժամկետ ֆինանսավորում փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար: Վարկավորված ծրագրերի արդյունքում ակնկալվում է, որ ածխաթթու գազի արտանետումները կկրճատվեն մոտավորապես տարեկան 30,000 տոննայով: Ֆինանսավորումը կօգնի նաև մեծացնել Հայաստանի տեղական էլեկտրաէներգիայի արտադրությունը, դիվերսիֆիկացնել էլեկտրամատակարարման աղբյուրները և նվազեցնել երկրի կախվածությունը վառելիքի ներկրումից:
 
□Էներգետիկայի ոլորտի զարգացումը Ամերիաբանկի առաջնահերթ խնդիրներից է, քանի որ այն ստեղծում է նոր և կայուն ներդրումային հնարավորություններ Հայաստանում□, ասաց Ամերիաբանկի Տնօրինության նախագահ--գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: "Որպես Հայաստանում ամենանորարարական և հաճախորդամետ ֆինանսական հաստատություններից մեկը` մենք առավել ևս ուրախ ենք, որ Հայաստանում լինելու ենք առաջին բանկերից մեկը, որը նման բացառիկ պայմաններով ֆինանսավորում է տրամադրելու վերականգնվող էներգետիկայի արտադրողներին":
 
IFC-ի Կովկասյան տարածաշրջանի տնօրեն Թոմաս Լյուբեքն ասաց. "IFC-ի մեծ փորձը ցույց է տալիս, որ բնապահպանական առումով կայուն ծրագրերում ներդրումներ կատարելը կարող է շահութաբեր լինել ներդրողների, բանկերի և մասնավոր հատվածի ընկերությունների համար: Մենք ուրախ ենք ընդլայնելու մեր գործընկերությունն Ամերիաբանկի հետ` մեծացնելու Հայաստանի կարողությունները վերականգնվող էներգետիկայի ոլորտում":
 
Չնայած ֆինանսական ճգնաժամին, Ամերիաբանկը որդեգրել է աճի ռազմավարություն և մի քանի ցուցանիշներով Հայաստանի բանկերի առաջատար հնգյակում է: Բանկի համար վերականգնվող էներգետիկայի ոլորտը առաջնային է վարկային պորտֆելի աճը ապահովելու համար: Այժմ բանկի բիզնես վարկերի պորտֆելը կազմում է 100 մլն. ԱՄՆ դոլար:  
 
IFC- ն տրամադրելու է նաև խորհրդատվական ծառայություններ` օգնելու Ամերիաբանկին ծրագրերի ուսումնասիրման և գնահատման գործում` ուշադրության կենտրոնում պահելով բնապահպանական, ինչպես նաև ֆինանսական կողմերը: Ավելի վաղ, այս տարի IFC-ն բանկին տրամադրել է 5 միլիոն դոլարի առևտրի ֆինանսավորման երաշխիք, որը բանկին թույլ է տվել ընդլայնել իր հաճախորդների արտաքին առևտրային գործարքների ֆինանսավորումն ամբողջ երկրում:
 
IFC-ն Հայաստանում ներդրումներ է կատարում 2000 թվականիցч աջակցելով ֆինանսական հաստատություններին, փոքր մանրածախ առևտրային ընկերություններին և հյուրանոցային ոլորտին` ի թիվս այլ ոլորտների: Այն նաև իրականացրել է խորհրդատվական ծրագրեր` ուղղված երկրում գործարար միջավայրի բարելավմանը և ֆինանսական հատվածի ամրապնդմանը: IFC-ի և Համաշխարհային բանկի խմբի համար ռազմավարական գերակայություն է կլիմայի փոփոխությունների հետ կապված խնդիրների լուծումը:  Համաշխարհային մասշտաբով, 2009թ.-ի ֆինանսական տարում IFC-ն կատարել է ավելի քան 1 մլրդ դոլարի հասնող ներդրումներ էներգաարդյունավետության, վերականգնվող էներգետիկայի և կլիմայի փոփոխությանն ուղղված 27 այլ ծրագրերում, որոնց ընդհանուր արժողությունն է 5 մլրդ դոլար:
 
IFC-ն միակ միջազգային ֆինանսական հաստատությունն է, որը կենտրոնացել է բացառապես մասնավոր հատվածի վրա, ինչը հանդիսանում է զարգացող երկրների կայուն զարգացման շարժիչը: IBRD-ի հետ միասին այն ներկայումս ջանում է մեծացնել կապիտալը` ամրապնդելու զարգացող երկրներում բնակչության աղքատ խավերի համար հնարավորություններ ստեղծելու իր ունակությունը, այդ թվում` մեծացնելով վերականգնվող էներգետիկայիի կամ էներգաարդյունավետ ծրագրերի ֆինանսավորումը:
_________________________________________________________________
 
IFC-իմասին
Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ն մարդկանց համար ստեղծում է աղքատությունից խուսափելու և իրենց կենսամակարդակը բարելավելու հնարավորություններ: Մենք խթանում ենք կայուն տնտեսական աճ զարգացող երկրներում` աջակցելով մասնավոր հատվածի զարգացմանը, համախմբելով մասնավոր կապիտալը և տրամադրելով խորհրդատվական ու ռիսկերի նվազեցման ծառայություններ գործարարներին ու կառավարությանը: Մեր նոր ներդրումները 2009թ.-ի ֆինանսական տարում կազմել են 14,5 միլիարդ դոլար` նպաստելով ֆինանսական ճգնաժամի պայմաններում կապիտալը դեպի զարգացող երկրներ ուղղելուն: Լրացուցիչ տեղեկատվության համար այցելեք  www.ifc.org:
 
Ամերիաբանկի մասին

Ամերիաբանկը հանդիսանում է Հայաստանում ամենադինամիկ բանկերից մեկը և դասվում է երկրում ամենակայուն ֆինանսական հաստատությունների շարքում: Այն առաջին ներդրումային բանկն է Հայաստանում և 2007 թվականից ի վեր տրամադրում է բանկային ոլորտում նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: Բանկը հիմնականում կենտրոնանում է կորպորատիվ և ներդրումային բանկային գործունեության վրա: Ամերիաբանկը պատկանում է ռուսական առաջատար ներդրումային բանկային □Տրոյկա Դիալոգ□ խմբի հետ փոխկապակցված "TDA հոլդինգզ լիմիթիդ" (TDA Holdings Limited) ներդրումային ընկերությանը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք

 

 

Թարմացված է առ 22.12.2009 թ., 13:24
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: