|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկը սկսել է բիզնեսի վարկավորման լայնամասշտաբ ծրագիր
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկը սկսել է բիզնեսի վարկավորման նոր, լայնամասշտաբ ծրագիր: Այն ապահովում է վարկավորման նախադեպը չունեցող, առանձնահատուկ պայմաններ բոլոր այն գործարարների համար, որոնց տարեկան շրջանառությունը կազմում է 5,0 մլն դրամից մինչև 5,0 մլրդ դրամ, իսկ աշխատակիցների թվաքանակը` մինչև 250 մարդ: Վարկերի գումարը կարող է հասնել մինչև 1.5 մլն ԱՄՆ դոլարի: Որպես վարկառու կարող են հանդես գալ և իրավաբանական անձիք և անհատ ձեռնարկատերերը:
Հիմք ընդունելով Բանկի ռազմավարությամբ ամրագրված քաղաքականությունը` յուրաքանչյուր հաճախորդի ցուցաբերել անհատական մոտեցում` ելնելով նրա բիզնեսի առանձնահատկություններից, վարկավորման այս նոր գործընթացում ևս ցուցաբերվում է նման մոտեցում յուրաքանչյուր հաճախորդի: Վարկերը տրամադրվում են սկսած տարեկան 12% -ից, մինչև 7 տարի մարման ժամկետով, որից մինչև 2 տարին սահմանվում է որպես արտոնյալ ժամկետ` միայն տոկոսագումարների մարմամբ:
Ամերիաբանկը կարևորելով իր գործընկերների հետ երկարատև համագործակցությունը` իրենց պարտավորությունները պատշաճ կերպով կատարող վարկառուների համար ստեղծել է եզակի հնարավորություն` վարկի տոկոսադրույքի նվազեցում վարկի ժամկետի առաջին երեք տարիների ընթացքում` վեց ամիսը մեկ պարբերականությամբ, անկախ ֆինանսական շուկայի իրավիճակից:
Բիզնեսի վարկավորման այս նոր ծրագիրն ուղղված է հանրապետությունում բիզնես գործընթացի աշխուժացմանը, ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների զարգացմանը:
Թարմացված է առ 08.12.2009 թ., 15:15
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|