HERE AND BEYOND
Շարունակվում է բարեգործական նախաձեռնությունը Ղարաբաղում
Մամուլի կենտրոն
Միանալով բարերար Լևոն Հայրապետյանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում 2008 թվականին 700 զույգի համար կազմակերպված հարսանեկան նախաձեռնությանը` Ամերիաբանկի Տնօրենների խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը ստանձնել է զույգերի մի մասի քավորությունը` յուրաքանչյուր զույգին մատուցելով հարսանեկան նվեր 2000 ԱՄՆ դոլարի չափով: Շարունակելով ղարաբաղյան նորաստեղծ ընտանիքների աջակցության արդեն իսկ ձևավորված ավանդույթը` նախաձեռնության մասնակիցներն իրենց սանիկների 2008թ. հոկտեմբերի 16-ից հետո ծնված յուրաքանչյուր երեխային կտրամադրեն 2000 ԱՄՆ դոլարի չափով գումար: Նման նվերի կարժանանան նաև սանիկների հետայսու ծնվելիք բոլոր երեխաները:

Ամերիաբանկն ի լրումն ներկայացված նախաձեռնության` 2010թ. դեկտեմբեր ամսին հանդես կգա ամանօրյա անակնկալով այն զույգերի համար, ովքեր երեխաների համար ստացած դրամական նվերը մեկ տարի ժամկետով ավանդ կներդնեն Ամերիաբանկում: Սա ևս արդեն իսկ ձևավորված ավանդույթ է, քանի որ ամուսնության մեկ տարվա կապակցությամբ այս տարվա հոկտեմբեր ամսին այն զույգերը, ովքեր նախընտրել էին իրենց հարսանեկան նվերը որպես ավանդ 1 տարով ներդնել Ամերիաբանկում, մասնակցեցին դեպի արտերկիր ուղեգրի խաղարկությանը: Բոլոր նորապսակ ավանդատու զույգերն արժանացան կորպորատիվ նվերների, իսկ շահող զույգը, որը ԼՂՀ-ի Մարտունու շրջանից էր, արժանացել է դեպի Եգիպտոս 11-օրյա ուղեգրի:

Նշենք նաև, որ այն ծնողները, ովքեր գումարը կներդնեն ավանդ երեխայի անունով, կապահովեն նրա ապագան` հաղթահարելով տարիների հետ մեծացող հոգսերը, ինչպես նաև հնարավորություն կստանան օգտվել ավանդի գրավով ապահովված վարկերից և տարբեր վարկային ծրագրերից` զեղչված տոկոսով:
Թարմացված է առ 21.12.2015 թ., 18:50
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: