HERE AND BEYOND
Ամերիաբանկն իր նոր գրասենյակի բացման կապակցությամբ ներկայացնում է Ջորջ Բենսոնի համերգը Երևանում
Մամուլի կենտրոն

Նոյեմբերի 12-ին, ժամը` 19:30, Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում տեղի կունենա համաշխարհային ջազի լեգենդ Ջորջ Բենսոնի համերգը, որն անց է կացվում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:

 

Ջորջ Բենսոնի մամլո ասուլիսը տեղի ունեցավ նոյեմբերի 12-ին, ժամը 12:00, "Արմենիա Մարիոթ" հյուրանոցի Աշոտ Երկաթ սրահում:

 

Ջորջ Բենսոնը իր քառասնամյա փայլուն երաժշտական կարիերայի ընթացքում, իրավամբ, հռչակվել է անզուգական ջազ-կիթառահար և վոկալիստ:

 

Տասը անգամ Գրեմմի մրցանակի արժանացած  Ջորջ Բենսոնը լավա•ույն կիթառահարներից է ջազի պատմության մեջ, ում կատարողական ներկապնակը մշտապես աչքի է ընկել ոճային բազմազանությամբ` սվինգից մինչև հիպ-հոպ, ջազ-ռոքից մինչև smooth-ջազ,  ռիթմ-ենդ-բլյուզից մինչև փոփ-երաժշտություն:

 

Երաժշտության աշխարհը գրավել է Բենսոնին վաղ պատանեկությունից: 1964-ին առաջին սոլո-ալբոմի թողարկումը համարվում է երաժշտի պրոֆեսիոնալ ճանապարհի մեկնարկը, որից հետո մինչ օրս թողարկվել է ավելի քան 60 ձայնասկավառակ և 30 սինգլ: Այդ թվում 1976թ-ին թողարկված "Breezin"  ձայնասկավառակը առաջին ջազային ալբոմն է պատմության մեջ, որն իր վաճառքի ցուցանիշների շնորհիվ դարձել է "Պլատինե ձայնասկավառակ":

 

Վերջին տարիներին լույս տեսած ձայնասկավառակներն են Absolute Benson (2000), Irreplaceable (2004), Givin’ It Up (2006), ինչպես նաև հանրահայտ Ալ Ջերոյի հետ ձայնագրված դուետը, որն արժանացել է Գրեմմի մրցանակի:
 

Թարմացված է առ 13.11.2009 թ., 17:51
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: