|
|
HERE AND BEYOND
|
|
|
Շնորհանդես` նվիրված վերականգնվող էներգետիկայի ոլորտի ֆինանսավորմանը
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Այսօր` նոյեմբերի 3-ին "Կոնգրես" հյուրանոցում կազմակերպված միջոցառման ժամանակ Ամերիաբանկը հանդես եկավ վերականգնվող էներգետիկայի ոլորտի, մասնավորապես հիդրոկայանների և հողմակայանների կառուցման ֆինանսավորման առանձնահատուկ առաջարկի ներկայացման շնորհանդեսով, որին մասնակցում էին այդ ոլորտը ներկայացնող կազմակերպությունների ղեկավար անձիք, ժամանած նաև ՀՀ տարբեր մարզերից:
Շնորհանդեսի ժամանակ ներկայացվեցին վերականգնվող էներգետիկայի վարկավորման նոր պայմանները, վարկավորման գործընթացին առնչվող մանրամասները: Ներկաները մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին վարկավորման նոր փաթեթի նկատմամբ, ծավալվեց ակտիվ քննարկում, որի արդյունքում հրավիրվածները ստացան իրենց հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխանները:
Թարմացված է առ 03.11.2009 թ., 22:08
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|