|
|
HERE AND BEYOND
|
|
|
"Ամերիաբանկ" ՓԲԸ 2009թ.-ի 9 ամսվա շահույթը հարկումից հետո կազմել է 1,1 մլրդ դրամ
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
"Ամերիաբանկ" ՓԲԸ 2009թ. 9 ամսվա արդյունքներով ապահովել է 1,1 մլրդ դրամի շահույթ հարկումից հետո և այս ցուցանիշով զբաղեցնում է երրորդ տեղը ՀՀ բանկային համակարգում: Ստացված շահույթի 48 %-ը բաժին է ընկնում III եռամսյակին:
Նախորդ տարվա 9 ամսվա համեմատությամբ Բանկի ընթացիկ տարվա զուտ շահույթը կրկնապատկվել է, ընդ որում զուտ տոկոսային և նմանատիպ եկամուտներն աճել են 97 %-ով, իսկ գործառնական եկամուտները՝ 87 %-ով:
Նշենք, որ 2008թ.-ի 9 ամսվա արդյունքներով եթե Բանկի շահութահարկի գծով ծախսերը կազմել էին ընդամենը 135 մլն դրամ, ապա ընթացիկ տարվա 9 ամսում շահութահարկի գծով ծախսը կազմել է արդեն 396 մլն դրամ:
Թարմացված է առ 30.10.2009 թ., 11:10
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|