|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկն ընդլայնում է բանկոմատների ցանցը
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել բանկոմատների ցանցը ինչպես Երևան քաղաքում, այնպես էլ ՀՀ մարզերում: Ընթացիկ տարվա սկզբին Բանկն ուներ 20 բանկոմատ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում, 3-ը` մարզերում:
Ներկայումս Բանկն արդեն ունի 32 բանկոմատ, որոնցից 26-ը Երևան քաղաքում, 6-ը` մարզերում: Մոտ օրերս շահագործման կհանձնվի ևս 2 բանկոմատ` Արարատում և Վարդենիսում, իսկ մինչև տարեվերջ բանկոմատների քանակը կավելացվի 9-ով:
Բանկոմատների աճին զուգընթաց աճել են նաև բանկոմատներով կատարված գործարքների ծավալներն ու քանակը: Ընթացիկ տարվա III եռամսյակում Ամերիաբանկի բանկոմատներով կատարված գործարքների ծավալը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ աճել է գրեթե 3 անգամ և նույնքան անգամ էլ աճել է բանկոմատներով կատարված գործարքների քանակը:
Աճել է նաև Բանկի կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակը: Ընթացիկ տարվա 9 ամսում Բանկի կողմից թողարկված պլաստիկ քարտերի քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնապատկվել է:
Թարմացված է առ 21.12.2015 թ., 18:50
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|