|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկն իր հաճախորդներին առաջարկում է online Ameriabank ծառայությունը
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկը շարունակում է ընդլայնել մատուցվող ծառայությունների տեսականին: Այս անգամ Բանկն իր հաճախորդներին առաջարկում է online Ameriabank ծառայությունը: Այն Բանկի հաճախորդներին հնարավորություն կընձեռի աշխարհի ցանկացած կետից, օրվա ցանկացած ժամին օգտվել բանկային հիմնական ծառայություններից:
Համակարգի անվտանգությունն ապահովելու համար Բանկն ընտրել է արտասահմանյան բանկերում առավելագույնս բարձր մակարդակի անվտանգություն ապահովող միջոցներ: Փոխանցվող բոլոր տվյալները գաղտնագրվում են SSL արձանագրության միջոցով: Գործարքների ստորագրման և հաճախորդների նույնացման համար կիրառվում են VASCO Data Security ընկերության Digipass սարքերի (token) վրա հիմնված միջոցներ:
Համակարգն իրավաբանական անձանց համար ապահովում է մեկ հաճախորդի համար մի քանի օգտագործողների տրամադրման և իրավասությունների տարանջատման հնարավորություն, թույլ է տալիս ստեղծել փաստաթղթեր և ձևանմուշներ, ինչպես նաև աշխատել հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով:
Թարմացված է առ 20.10.2009 թ., 12:36
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|