HERE AND BEYOND
Ամերիաբանկի վարկային պորտֆելը շարունակում է աճել
Մամուլի կենտրոն
Ամերիաբանկի վարկային պորտֆելը 2009թ. III եռամսյակից սկսել է աճել մեծ տեմպերով: Եթե I կիսամյակում ՀՀ բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 1.3 %-ով նվազման պարագայում Ամերիաբանկի վարկային պորտֆելի աճը կազմել է ընդամենը 1.5%, ապա III եռամսյակում աճը կազմել է 41% և 30.09.09թ. դրությամբ վարկային պորտֆելը կազմել է 44 մլրդ դրամ, ընդ որում աճի 93 %-ն ապահովվել է կորպորատիվ հաճախորդներին տրամադրված վարկերի հաշվին:
 
Առ 30.09.09թ. Բանկի վարկային պորտֆելի 84%-ը /37 մլրդ դրամ/ կազմում են կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերը: Չնայած Ամերիաբանկը կորպորատիվ, ներդրումային բանկ է, սակայն ֆիզիկական անձանց, հատկապես կորպորատիվ հաճախորդների աշխատակիցների վարկավորումը ևս գտնվում է Բանկի ուշադրության կենտրոնում, արդյունքում` ֆիզիկական անձանց տրամադարած վարկերն ընթացիկ տարում աճել են 26%-ով, իսկ աճի 14 %-ն ապահովվել է III եռամսյակում:
Թարմացված է առ 20.10.2009 թ., 0:05
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: