HERE AND BEYOND
Ամերիաբանկի ժամկետային ավանդների աճն ընթանում է բարձր տեմպերով
Մամուլի կենտրոն
Ամերիաբանկն ընթացիկ տարում ապահովել է ժամկետային ավանդների աճի բարձր տեմպեր, և օրեցօր ավելացող ավանդների քանակական և ծավալային աճը վկայում է Բանկի հանդեպ հասարակության աճող վստահության մասին: Ընթացիկ տարվա 9 ամսում Բանկի ժամկետային ավանդներն աճել են 3.8 անգամ, իսկ մեկ տարվա ընթացքում` 7.6 անգամ և 30.09.09թ. դրությամբ կազմել են  44 մլրդ դրամ:
 
Իրավաբանական անձանց ավանդներն ընթացիկ տարվա 9 ամսում աճել են 3.3 անգամ, իսկ մեկ տարվա ընթացքում` 9.1 անգամ և 30.09.09թ. դրությամբ կազմել 32 մլրդ դրամ, ընդ որում, իրավաբանական անձանց ավանդները կազմում են ընդհանուր ժամկետային ավանդների 74%-ը, չնայած այն հանգամանքին, որ ավանդների 100 %-ով ապահովագրման Բանկի նախաձեռնությունը վերաբերվում է միայն ֆիզիկական անձանց ավանդներին:
 
Ֆիզիկական անձանց ավանդներն ընթացիկ տարում աճել են 5.9 անգամ, իսկ մեկ տարվա ընթացքում` 5.2 անգամ և 30.09.09թ. դրությամբ կազմել են 11 մլրդ դրամ:
 
Միայն III եռամսյակում ֆիզիկական անձանց ավանդների աճը կազմել է 80%, իսկ իրավաբանական անձանց ավանդների աճը` 24 %:
 
Նշենք, որ Բանկի ակտիվներն ընթացիկ տարում աճել են 90 %-ով և 9 ամսվա արդյունքներով կազմել 93.0 մլրդ դրամ:
Թարմացված է առ 20.10.2009 թ., 9:41
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: