|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկի վարկային պորտֆելը 2009թ. II կիսամյակում աճում է նոր տեմպերով
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկի վարկային պորտֆելը 2009թ. II կիսամյակում սկսել է աճել նոր տեմպերով: Նշենք, որ I կիսամյակում վարկային պորտֆելի աճը կազմել է ընդամենը 1.5%, սակայն այն պարագայում, երբ ՀՀ բանկերի ընդհանուր վարկային պորտֆելը նվազել է 1.3 %-ով:
Իսկ միայն հուլիս-օգոստոս ամիսներին Ամերիաբանկի վարկային պորտֆելի աճը կազմել է 24%, 31.08.09թ. դրությամբ հասնելով 39 մլրդ դրամի, ընդ որում աճի 95 %-ն ապահովվել է կորպորատիվ հաճախորդներին տրամադրված վարկերի հաշվին, իսկ մեկ տարվա ընթացքում աճը կազմել է 82%, որի 85 %-ն ապահովվել է դարձյալ կորպորատիվ հաճախորդներին տրամադրված վարկերի հաշվին:
Առ 31.08.09թ. դրությամբ Բանկի վարկային պորտֆելի 83%-ը կազմում են կորպորատիվ հաճախորդներին տրված վարկերը:
Թարմացված է առ 20.10.2009 թ., 10:13
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|