HERE AND BEYOND
Ամերիաբանկը ներդրել է շուրջ 300 մլն ՀՀ դրամ տեխնիկական միջոցների վերազինման համար
Մամուլի կենտրոն
Ամերիաբանկն ավարտել է տեխնիկական վերազինման հիմնական աշխատանքները, որոնք սկսել էր դեռևս 2008թ. հոկտեմբեր ամսից` ներդնելով շուրջ 300 մլն ՀՀ դրամ:
 
Օրեցօր ավելանում է բանկի հաճախորդների բազան. նախատեսվում է նաև ընդլայնել մասնաճյուղերի ցանցը Հայաստանի մարզերում, և հաճախորդների համար միջազգային չափանիշներին համապատասխան բարձրակարգ սպասարկման ապահովումը ենթադրում է ժամանակակից լավագույն տեխնիկական միջոցների առկայություն: 
 
Այդ նպատակով դեռևս 2008թ. մարտ ամսին մշակվել է բանկի տեխնիկական վերազինման նախագիծը, որի հիման վրա իրականացվել են սարքավորումների ձեռք բերումը և բանկի նոր տարածքում տեղեկատվական ներքին ցանցի կառուցումը:
 
Հիշյալ նախագծի հիման վրա բանկը հայտարարել է մի քանի մատակարարման մրցույթ, և հաղթող ընկերությունները մատակարարել են բանկին մոտ 80 անվանում արդիական սարքավորում, այդ թվում` IBM սերվերներ, Dell համակարգիչներ, Cisco ցանցային սարքավորում և այլն: Ի թիվս IBM սերվերների` ձեռք են բերվել IBM Rack և Blade սերվերներ և Storage-ներ և այլ ժամանակակից սարքավորումներ: Բանկի նոր տարածքում կառուցված ներքին տեղեկատվական ցանցը համապատասխանում է միջազգային չափանիշներին և իրականացված է Molex PM Cat 6e բաղադրամասերով և մալուխներով` 25 տարվա երաշխիքով: Ապահովվել է բանկի պահուստային կենտրոնի ստեղծումը, որը կազմակերպվել է նույն սարքավորումներով, ինչ հիմնականը, իսկ երկու սերվերային կենտրոնների միջև կապն ապահովվել է սեփական օպտիկական մալուխով: Դա հնարավորություն է տալիս ապահովել բանկի գլխամասային գրասենյակի և մասնաճյուղերի անընդմեջ և անխափան աշխատանքը on-line ռեժիմով:
 

Բանկի մասնագետները վերապատրաստվել են IBM, Cisco, Molex PM, Microsoft ընկերություններում և ստացել համապատասխան վկայականներ:

Թարմացված է առ 20.10.2009 թ., 10:12
2021 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության, այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: