|
|
HERE AND BEYOND
|
|
|
Ամերիաբանկ ՓԲԸ-ի ժամկետային ավանդների աճն ընթանում է կայուն տեմպերով
|
|
|
Մամուլի կենտրոն
|
|
Ամերիաբանկի ժամկետային ավանդները շարունակում են աճել կայուն տեմպերով: Ինճպես վկայում են ընթացիկ տարվա 7 ամսվա տվյալները,ժամկետային ավանդների աճը կազմել է 185 %, իսկ հուլիս ամսին` 34 %, ընդ որում 7 ամսում ներգրավված ավանդների 82 %-ը կազմում են իրավաբանական անձանցից ներգրավված ավանդները: Փաստենք, որ ֆիզիկական անձանց ավանդների գծով 7 ամսում աճը կազմել է 316 %:
Նշենք, որ 2009թ. I կիսամյակի արդյունքներով իրավաբանական անձանցից ներգրավված ժամկետային ավանդները կազմել են 26 մլրդ դրամ, և այս ցուցանիշով Ամերիաբանկը զբաղեցրել է առաջին տեղը ՀՀ բանկային համակարգում: Իսկ հուլիս ամսին աճելով 35 %-ով` արդեն 7 ամսվա արդյունքներով իրավաբանական անձանց ժամկետային ավանդները հասել են 35 մլրդ դրամի:
Թարմացված է առ 20.10.2009 թ., 10:12
|
|
2021 © "Ameriabank" CJSC
|
Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:
|