ONLINE

CHAT

 

 

«Ամերիաբանկ» ՓԲԸ թիմում առավելագույնս կարևորվում և մեծ դեր ու նշանակություն է տրվում աշխատանքային էթիկայի կանոնների պահպանմանն ու զարգացմանը: Յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է իր գործողություններում և մասնագիտական պարտականությունները կատարելիս և՛ գործընկերների, և՛ հաճախորդների հետ շփման ընթացքում հետևողական լինել արտաքին տեսքի, գործարար ոճի, խոսելաոճի, վարվելաձևի կանոնների պահպանմանը` համաձայն Բանկում ընդունված աշխատանքային էթիկայի կանոնների:

  • Ընդունելի է զուսպ, օրինակելի, հարգալից և բարեհամբույր վերաբերմունքը բանավոր և գրավոր շփումներում:
  • Պետք է բացառել անհարգալից վերաբերմունքի դրսևորումն անկախ զբաղեցրած պաշտոնից, ինչպես նաև, թույլ չտալ այնպիսի իրավիճակների առաջացումը, որոնք կարող են վնասել Բանկի գործարար համբավը:
  • Հատկապես նորանշանակ կամ հաճախորդների հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատողների համար պարբերաբար իրականացվում են վերապատրաստումներ` վերջիններիս աշխատանքային էթիկայի կանոններին առավելագույնս իրազեկելու և Բանկում գործարար էթիկայի բարձր մակարդակի պահպանումն ապահովելու նպատակով:
  • Աշխատանքային էթիկայի կանոնների կոպիտ խախտման դեպքում աշխատողի նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական տույժեր` համաձայն Բանկի ներքին իրավական ակտերի և ՀՀ Աշխատանքային օրենսգրքի պահանջների:
     

Քաղվածք Մարդկային Ռեսուրսների Կառավարման Քաղաքականությունից

Թարմացված է առ 24.12.2015 թ., 11:56

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Գրիգոր Լուսավորիչ 9, Երևան 0015, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Ռուսաստանում`

+8 800 100 5611 

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն լեզուներում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2017. All rights reserved.