
Հաջողության գագաթնակետն այն է, երբ կարող ես քեզ թույլ տալ ժամանակ տրամադրել` անելու այն, ինչ իրոք ուզում ես անել:
Լեոնթինա Փրայս
Ամերիա Փարթները կարգավիճակ է, որը շնորհվում է բանկի հայեցողությամբ ընտրյալ անհատներին` ելնելով նրանց գործունեության բնույթից, տիրապետման ներքո գտնվող ակտիվների չափից և եկամտից:
Ամերիաբանկն այս արտոնյալ փաթեթը պատրաստել է ամենայն հոգատարությամբ և ուշադրությամբ` ներառելով Ձեր կյանքին առնչվող բոլոր բնագավառները:
Լինելով Ամերիա Փարթներ կարգավիճակում` իրականություն կդառնան բարձրակարգ սպասարկման մասին Ձեր պատկերացումները:
«Ամերիա Փարթներ» հաճախորդների և նրանց ընտանիքի անդամների համար հասանելի կլինի «Ամերիա Պրեմիում» ծառայությունների փաթեթն իր բոլոր արտոնություններով և առավելություններով: Ընտանիքի անդամներ են համարվում Ձեր ծնողները, քույրերը, եղբայրները, կինը/ամուսինը և երեխաները:
Բարձրակարգ սպասարկում
Ամերիաբանկը Ձեզ առաջարկում է կարծրատիպերը կոտրող, ոչ ստանդարտ լուծումներ: Մենք կարող ենք սպասարկել Ձեզ Բանկի տարածքում կամ Ձեզ համար նախընտրելի այլ վայրում: Մեր ծառայությունները դուրս են գալիս առօրյա բանկային ծառայությունների շրջանակներից: Անհրաժեշտության դեպքում` Դուք կարող եք հանդիպել Բանկի ղեկավարների հետ, օգտվել մեր հանդիպումների սրահներից: Ձեր տրամադրության տակ կլինի անհատական մենեջեր, որը ցանկացած պահի կզբաղվի Ձեր ֆինանսական հարցերով:
«Ամերիա Փարթներ» կարգավիճակը Ձեզ հնարավորություն կընձեռի ստանալ հրավիրատոմսեր «Ամերիա» ընկերությունների խմբի կողմից կազմակերպվող յուրաքանչյուր միջոցառման համար` խորհրդաժողովներից մինչև համաշխարհային ճանաչում ունեցող երաժիշտների համերգներ: Որպես «Ամերիա Փարթներ» համոզված եղեք, որ մեր սպասարկումը կհամապատասխանի Ձեր կարգավիճակին:
Արտոնյալ պայմաններ
«Ամերիա» ընկերությունների խմբի ծառայություններից օգտվելիս և գործարքներ իրականացնելիս Ձեզ համար կգործեն հատուկ սակագներ: Հատուկ «Ամերիա Փարթներ» հաճախորդների համար նախատեսված հարմարավետ սրահներում Դուք կվայելեք անհատական մոտեցման և հեշտ ու արագ սպասարկման առավելությունը: Անհրաժեշտության դեպքում`Բանկը Ձեզ կմատուցի ինկասացիոն ծառայություններ: «Ամերիա Փարթներ» կարգավիճակի շնորհիվ Դուք կկարողանաք արհեստավարժ աշխատակիցների աջակցությամբ օգտվել մեր հատուկ վարկային ծառայություններից, որոնք կմատուցվեն պարզեցված ընթացակարգերով: Ի թիվս այլ ծառայությունների` Դուք կարող եք նաև պահանջել վարկային սահմանաչափի շտապ ավելացում, անգամ, եթե այդ պահին գտնվում եք արտերկրում:
Visa Infinite քարտ
Որպես «Ամերիա Փարթներ»` Դուք անվճար կստանաք Visa Infinite քարտ, որի վրա դրոշմված կլինի «Ամերիա Փարթներ» Ձեր կարգավիճակի մասին նշումը: Visa Infinite քարտը Ձեր առջև բացում է նոր հնարավորությունների և արտոնությունների ցնցող աշխարհը: Visa Infinite-ի առավելություններից են միջազգային կոնսյերժ ծառայությունը, հրատապ դեպքերում աջակցությունը և ապահովագրության ծառայությունները:
VIP ճանապարհորդություն
Գործարար կամ ժամանցային ուղևորությունների ժամանակ վայելեք շքեղ միջավայր և բարձրակարգ սպասարկում Հայաստանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանում, հատուկ Ձեր հարմարավետության համար ստեղծված մեր բիզնես-սրահում: Դուք կարող եք առանձնանալ Ամերիաբանկի հատուկ սրահում` տարվա ընթացքում անսահմանափակ անվճար մուտքի հնարավորությամբ:
Գնումներ
Որպես «Ամերիա Փարթներ»` Ձեզ ընձեռվում է ոչ աշխատանքային ժամերին գնումներ կատարելու, նորաձևության բոլոր փակ ցուցադրություններին մասնակցելու և հեռախոսով գնումներ կատարելու բացառիկ հնարավորություն, ընդ որում` խանութի աշխատակիցը կարող է Ձեր ընտրած ապրանքի մի քանի տարբերակ առաքել Ձեզ համար նախընտրելի վայրը: Ավելին, Ձեզ առաջինը կտեղեկացնեն հայտարարվող զեղչերի մասին, և Դուք կստանաք հավատարիմ հաճախորդի քարտ ոչ միայն Ձեր, այլև Ձեր սիրելիների համար:
Անհատական ապահովագրություն
Մեզ հետ Դուք կարող եք հանգիստ ճանապարհորդել և ապրել աշխարհի ցանկացած վայրում` իմանալով, որ ամեն պահի կարող եք օգտվել միջազգային բժշկական ապահովագրության բացառիկ փաթեթից:
Առողջ ապրելակերպ
Օգտվեք բարձրակարգ VIP սպասարկումից և Հայաստանի լավագույն ֆիթնես-ակումբներից մեկի տարեկան անդամակցության վճարի բացառիկ զեղչից: Յուրաքանչյուր այցի ժամանակ, առկայության դեպքում, Ձեզ կտրամադրվի VIP կայանատեղի և VIP հանդերձարան:
Շքեղ միջոցառումներ
Մենք առաջարկում ենք միջոցառումենրի անվճար կազմակերպման և կառավարման բացառիկ փաթեթ: Դուք կկարողանաք միջոցառումեր պլանավորել Երևանում, ինչպես նաև ստանալ խորհրդատվություն Երևանից դուրս միջոցառման պլանավորման համար: Ձեր նախագծերի ընթացքին անմիջապես կհետևի միջոցառումների կազմակերպման մեր գործընկեր-ընկերության գլխավոր տնօրենը:
Իսկական գործընկերություն
«Ամերիա» ընկերությունների խումբը հայաստանյան շուկայում առաջին և ամենաարագ զարգացող ֆինանսական խմբերից մեկն է բանկային և խորհրդատվական ծառայությունների ոլորտում: «Ամերիա» ընկերությունների խումբն իր առաջարկած ֆինանսական և խորհրդատվական ծառայությունների և փաթեթի միջոցով համալիր աջակցություն է ցուցաբերում Հայաստանի և տարածաշրջանի գրեթե բոլոր սոցիալ-տնտեսական ոլորտներում` տրամադրելով բանկային ծառայություններ, կառավարման խորհրդատվություն, ֆինանսական և իրավաբանական խորհրդատվություն, ներդրումային բանկային ծառայություններ, ակտիվների կառավարման, ինչպես նաև տարբեր ծառայություններ`անշարժ գույքի շուկայում:
Որպես «Ամերիա Փարթներ» Դուք կկարողանաք անվճար օգտվել ոչ միայն մեր բանկային ծառայություններից, այլև ստանալ անհատական խորհրդատվություն մեր ֆինանսական, իրավաբանական և կառավարման խորհրդատվության ստորաբաժանումներից, այդ թվում` իրավաբանական խորհրդատվության, աուդիտորական խորհրդատվության, ընկերության վիճակի արագ ստուգման, կառավարման խորհրդատվության ծառայություններ:
Իրագործե´ք ավելին «Ամերիա» ընկերությունների խմբի հետ թե´ աշխատանքում, թե´ առօրյա կյանքում:
Ամերիա Փարթներ սակագներ
Թարմացված է առ 12.05.2017 թ., 9:31