Ռոբերտ ֆոն Ռեկովսկի - Խորհրդի անկախ անդամ

Ծնվել է 26.07.1966թ.-ին Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
 

Պրն. Ռոբերտ ֆոն Ռեկովսկին «Ամերիաբանկի» Տնօրենների խորհրդի անկախ անդամ է 2012 թ.-ի հոկտեմբերից:
 

Փորձը և հմտությունները

Համաշխարհային ակտիվների կառավարման ոլորտում ավելի քան 27 տարվա փորձառություն ունեցող Ռոբերտ ֆոն Ռեկովսկին եղել է Fidelity Investments ընկերության՝ զարգացող շուկաների ռազմավարության բաժնի փոխնախագահը և ընկերության պորտֆելի կառավարիչ: Կառավարել է ամերիկյան և կանադական ներդրողների մի շարք ինստիտուցիոնալ և մանրածախ ներդրումային ֆոնդեր զարգացող շուկաներում:

1989 թ-ին ընդունվել է Fidelity Investments ընկերության՝ ֆիքսված եկամտաբերությամբ ներդրումների բաժին: 1995 թ-ին զարգացող շուկաների պարտքային գործիքների կառավարման խմբի հետ տեղափոխվել է բարձր եկամտաբերությամբ ներդրումների բաժին` որպես սուվերեն պարտքային գործառնությունների վերլուծաբան: 1996-1998 թթ. կեսերը ընկերության լոնդոնյան գրասենյակում զբաղվել է եվրոպական շուկայում կապիտալ ներդրումների ուսումնասիրությամբ` միաժամանակ շարունակելով զբաղեցնել վերլուծաբանի իր պաշտոնը: 2002-2004 թթ. եղել է զարգացող շուկաների ֆոնդերի` Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի տարածաշրջանների, պատասխանատու առաջատար կառավարիչ: 2004 թ-ին տեղափոխվել է Բոստոն, ուր ստանձնել է ընկերության` զարգացող շուկաներում կապիտալի ներդրումային ֆոնդերի կառավարումը: 
 

Կրթությունը

Ավարտել է Նյու-Յորքի նահանգային համալսարանն Օլբանիում (SUNY)` ստանալով բակալավրի կոչում, ինչպես նաև՝ Հյուսիսարևելյան համալսարանը` ստանալով մագիստրոսի կոչում: Ունի նաև ֆինանսների մագիստրոսի կոչում, որն ստացել է Բրենդայզ համալսարանում:

Թարմացված է առ 26.03.2018 թ., 11:23

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.