ONLINE

CHAT


Հաճախորդների իրավունքները

Ցանկացած անձ իրավունք ունի ստանալու «Ամերիաբանկ» ՓԲԸ վերաբերյալ “Բանկերի և բանկային գործունեության մասին” ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված և «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքի 16-րդ, 120-րդ հոդվածներով, 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվության պատճենները  (ՀՀ Բանկերի և բանկային գործունեության մասին , ՀՀ Արժեթղթերի շուկայի մասին օրենքին կարող եք ծանոթանալ  այստեղ): Սույն տեղեկությունների տրամադրումն անվճար է:
 
Վերոնշյալ տեղեկությունները Բանկը տրամադրում է ցանկացած անձի գրավոր դիմումը ստանալուց երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ  եթե դիմումի մեջ այլ ժամկետ նշված չէ: 

Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ ձևերով.
 
Բանկի կողմից անձի դիմումին պատասխանը տրվում է այն կապի միջոցով, որով ստացվել է համապատասխան դիմումը:
 
«Ամերիաբանկ»  ՓԲԸ-ի կողմից իր հաճախորդների բողոք-պահանջների ընդունման/ստացման, քննարկման և վերջիններիս արձագանքման գործընթացը, գործողությունների հերթականությունը սահմանվում է «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի Տնօրենների խորհրդի կողմից 31.05.2010թ., թիվ 18/10/06 որոշմամբ հաստատված հաճախորդների բողոք-պահանջների քննության և արձագանքման ընթացակարգով:

Բողոք-պահանջ ներկայացնելու համար կարող եք օգտվել հետևյալ հղումներից`

Հայտարարություն` ֆիզիկական անձ հաճախորդը հնարավորություն ունի ներկայացնելու Բանկի և հաճախորդի միջև կնքվող գործարքից բխող պահանջները Ֆինանսական համակարգի հաշտարարին

Թարմացված է առ 12.06.2018 թ., 17:21

Բանկի կողմից տրամադրվող ծառայությունները

.
ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Վազգեն Սարգսյան 2, Երևան 0010, ՀՀ

Հեռ.՝ (+37410) 56 11 11

Ֆաքս՝ (+37410) 51 31 33

ԱՄՆ-ում`

+1 888 802 5352 

Մեծ Բրիտանիայում`

+448000903191

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար:

© 2007-2018. All rights reserved.