Մեր բրենդն ու կորպորատիվ ոճը
2008թ.-ին Ամերիաբանկն անվանափոխությանը զուգահեռ ներկայացավ նոր կորպորատիվ ոճով` փոխված տարբերանշանով և նոր կորպորատիվ գույներով: Մեր նոր կորպորատիվ ոճը մշակվել է Identica աշխարհահռչակ բրիտանական
ընկերության կողմից, որը մշակել է այնպիսի միջազգային ապրանքանիշեր, ինչպիսիք են Vodafone, Reebok, Pernod Ricard, Unilever, Johnnie Walker, ֆինանսական հաստատություններից` Alfa Bank Express, Probusinessbank, Sobinbank, Russky Standart և այլն:
Մեկնարկ, առաջնորդություն և հաղթական ավարտ
Ամերիաբանկի տարբերանշանը խորհրդանշում է նոր անվան՝ "Ամերիա"-ի սկզբնատառն ու վերջնատառը: Այն մի կողմից խորհրդանշում է մեկնարկ և տրամաբանական ու հաղթական ավարտ, մյուս կողմից` կրում է առաջնորդության և նպատակաուղղվածության գաղափարը` որպես վեր ուղղված սլաք:
Վերելք, առաջընթաց ու նորարարություն
Ամերիաբանկի տարբերանշանը խորհրդանշում է Հայաստանն իր վեր ուղղված լեռնագագաթներով: Այսպիսով, Ամերիան մարմնավորում է նորանոր բարձունքների, անվերջ վերելքի ու առաջընթացի ձգտող մի կառույց, որը նախևառաջ գործում է ի բարօրություն հայ հաճախորդի և Հայաստանում ու տարածաշրջանում գործող սուբյեկտների:
«Երազանքի թիմ» միավորված մեկ կազմակերպության շրջանակներում
Կանաչ գույնով առանձնացված է Ամերիայի թիմը, որի անդամները, փոխլրացնելով միմյանց, մշտապես ձգտում են կատարելագործման նոր բարձունքների: Ամերիան ստեղծում է "Երազանքի թիմ", որտեղ բոլոր անդամները պարուրված են նվիրվածության, բարձր մասնագիտական ինքնագիտակցության և միասնության գաղափարները մարմնավորող կապույտ շրջանակով:
Թարմացված է առ 29.11.2017 թ., 16:03