HERE AND BEYOND
Արտարժութային գործառնություններ
Մամուլի կենտրոն



Ամերիաբանկն իր հաճախորդներին առաջարկում է արտարժույթի փոխարկման ծառայություններ, այդ թվում՝ սփոթ, սվոպ և ֆորվարդային գործարքներ: Արտարժութային գործարքների կնքումը հնարավորություն է ընձեռում ձեռք բերել բանկի կողմից գնանշվող արժույթները մրցունակ փոխարժեքներով, ինչպես նաև փոխարժեքների շարունակական փոփոխման պայմաններում հնարավորին չափով նվազեցնել արժութային ռիսկերը: 

 

  • Եթե արտարժույթի առքուվաճառքի գումարը գերազանցում է 400000 ՀՀ դրամը, ապա գործարքի իրականացման համար անհրաժեշտ  է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ: 
  • Օնլայն բանկինգ համակարգի միջոցով հաճախորդը կարող է իրականացնել արտարժույթի անկանխիկ առքուվաճառք, ընդ որում, 20 մլն ՀՀ դրամ և ավել գործարքները ենթակա են հաստատման Բանկի կողմից:
  • Օնլայն բանկինգի միջոցով իրականացվող արտարժույթի առքուվաճառքի գործարքների հնարավոր մերժումների դեպքում` հաճախորդին  իրազեկվում է մերժման պատճառը:
  • Արտարժույթի առքուվաճառքի գործարքն անվճար է:
 

 



 

 

 

Ամերիաբանկը, ունենալով արտարժութային շուկաներում գործարքների իրականացման լայն հնարավորություններ, իր հաճախորդներին առաջարկում է բանկի կողմից գնանշվող արտարժույթի փոխարկման գործառնություններ մրցունակ փոխարժեքներով:

 

 

 

 

 

 

 


Ամերիաբանկն իր հաճախորդներին առաջարկում է պայմանագրային հիմունքներով սվոփ գործարքների կնքում` ներքին և միջազգային շուկաներում: 

 

 

 

 

 

 

 

 

Ամերիաբանկն իր հաճախորդներին առաջարկում է բանկի կողմից գնանշվող արժույթներով ֆորվարդային գործարքներ, որոնց իրականացման ժամկետայնությունը պայմանավորված է գործարքի արժույթով: Արտարժույթ-արտարժույթ գործարքների դեպքում ժամկետը կարող է սահմանվել մինչև մեկ տարի: Արտարժույթ-ՀՀ դրամ գործարքների դեպքում ժամկետը սահմանվում է` ելնելով շուկայի իրավիճակից: Բոլոր ֆորվարդային գործարքները կրում են պայմանագրային բնույթ:


 

Թարմացված է առ 25.07.2009 թ., 11:22
2018 © "Ameriabank" CJSC   |   Բոլոր հեղինակային իրավունքները պաշտպանված են:

Հարգելի այցելու,

Կայքի որևէ տեղեկատվության վերաբերյալ տարբեր լեզուներում անհամապատասխանություն, ինչպես նաև ռուսերեն և անգլերեն տեքստերում ոչ ամբողջական նյութ տեսնելու դեպքում խնդրում ենք առաջնորդվել հայերեն տարբերակով:

 

Ամերիաբանկ ՓԲԸ-ն պատասխանատվություն չի կրում իր ինտերնետային կայքում հղված այլ անձանց ինտերնետային կայքերի բովանդակության ստույգության և արժանահավատության,այնտեղ տեղադրված գովազդների, ինչպես նաև երրորդ անձանց կողմից այդ կայքերում տեղադրված տեղեկատվության օգտագործման հնարավոր հետևանքների համար: